fbpx

Չխնամված կնոջ 6 առանձնահատկություն ըստ Քրիստիան Դիորի

Նորաձևության դիզայներն ասում էր, որ տգեղ կանայք չկան: Կան միայն նրանք, ովքեր չգիտեն ինչպես ընդգծել իրենց գեղեցկությունը...

«Կանայք առավել գրավիչ են երեսունհինգից քառասուն տարեկանում: Եվ քանի որ քչերն են անցնում քառասուն տարեկանից, գրավչության գագաթնակետը կարող է հավերժ տևել», – Քրիստիան Դիոր

Ֆրանսիացի մոդելավորող Քրիստիան Դիորը կարծում էր, որ տգեղ կանայք չկան։ Կան միայն նրանք, ովքեր չգիտեն ինչպես ընդգծել իրենց գեղեցկությունը։

Ժամանակին Դիորը նշել է 6 մանրուք, որոնց պատճառով կանայք անխնամ տեսք են ունենում:

Չլվացված մազեր

Ինչպես Կոկո Շանելը, այնպես էլ Քրիստիան Դիորը կարծում էր, որ ամենավատ բանը, որը փչացնում է կնոջ կերպարը, կեղտոտ մազերն են։ Դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է ձեր և ուրիշների նկատմամբ: Կինը պետք է կոկիկ լինի ամեն ինչում։

Ոչ նորմատիվ բառապաշար

Կանացիությունն այն է, ինչ պետք է ընդգծել ձեր արտաքինում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև շփման բարքերին և վարքագծին։ Նույնիսկ եթե կինը նրբագեղ զգեստով է, նա չի լինի կանացի, շփվելով գռեհիկ կամ, ավելի վատ, ոչ նորմատիվ բառապաշարով:

Անհամապատասխան չափսերի հագուստ

Քրիստիան Դիորը կարծում էր, որ կինը կորցնում է իր նրբագեղությունը, եթե սխալ է հագնվում: Մասնավորապես, արտաքինը փչացնում են ոչ ճիշտ չափի հագուստները, որոնք լավ չեն նստում կազմվածքին։ Նաև էժանացնում է անորակ կտորից կամ վատ կարված հագուստը։ Հագուստը պետք է իդեալականորեն ընդգծի արժանիքները և թաքցնի թերությունները:

Կարդացեք նաև՝ 10 բան, որոնք յուրաքանչյուր կնոջ կազմվածք կդարձնեն սլացիկ

Կոշիկի նկատմամբ ուշադրության բացակայություն

Քրիստիան Դիորն ասում էր. «Դուք չեք կարողանում շատ ուշադրություն դարձնել ձեր կոշիկներին: Շատ կանայք կարծում են, որ կոշիկներն այդքան էլ կարևոր չեն, սակայն կնոջ էլեգանտության իրական ապացույցն այն է, թե ինչ է նա կրում ոտքերին»։

Խնամված կինը ուշադիր հետևում է զգեստապահարանի այս իրին։ Եթե ​​նա միշտ սպորտային կոշիկներով է, ուրեմն ինքը կորցնում է իր կանացիությունը։

Չխնամված ձեռքեր

Ձեռքերը յուրաքանչյուր կնոջ այցեքարտն են։ Դրանք մատնում են ձեր տարիքը և ցույց տալիս, թե որքան եք հոգում ձեր մասին: Թող դա լինի պարզ մատնահարդարում, բայց միշտ մաքուր եղունգներ և ձեռքերի հարթ մաշկ։ Եվ դա շատ հեշտ է անել տանը:

Չխնամված կրունկներ

Չպետք է մոռանալ ոտքերի և կրունկների մասին։ Ամռանը կանայք կրում են բաց կոշիկներ, զգեստներ և կիսաշրջազգեստներ, ուստի կարևոր է նաև հետևել դրանց, որպեսզի նրանք միշտ խնամված լինեն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 3.89 из 5 )
MediaMag
Չխնամված կնոջ 6 առանձնահատկություն ըստ Քրիստիան Դիորի
Բախտը