Հաջողակ մարդու 10 օրենք համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբաններից

Պահպանիր քեզ մոտ և եղիր հաջողակ.

1. Զարգացրու քո մեջ աշխատանքի հանդեպ, որով զբաղվում ես, սիրո տրամադրություն, չմոռանալով, որ դա քո ընտրությունն է:

2. Փորձություններին պատրաստվիր մտովի և ֆիզիկապես: Կարողացիր լինել առողջ թե՛ հոգով, և թե՛ մարմնով: Չե՞ս կարողանում՝ սովորիր:

3. Հաճույք ստացիր նոր ստատուսում քեզ սպասվող փորձություններից:

4. Եղիր միշտ դրական տրամադրված: Մի վախեցիր առջևդ դնել բարդ խնդիրներ: Սթրեսը՝ անինքնավստահության արդյունք է: Այդ պատճառով հավատա և վստահիր ինքդ քեզ:

5. Յուրաքանչյուր իրավիճակում կարելի է տարալուծվել նրանում՝ ինչ անում ես տվյալ պահին: Մի ապրիր անցյալով և մի անհանգստացիր ապագայի համար այսօր՝ դա հավասարազոր է պարտությանը: Եղի՛ր ներկայում:

6. Միտքը նյութական է: Ղեկավարիր մտքերդ: Եթե միտքդ հանգիստ է, ապա մարմինդ նույնպես սեղմված չի լինի: Հիշո՞ւմ ես որտեղից էին առաջանում հիվանդությունները: Եվ հակառակը՝ մկանային լարվածությունը վկայում է հոգեբանական կոնֆլիկտի մասին: Պատճառները փնտրիր մտքերումդ, բաց թող իրավիճակը:

7. Եթե չես կարողանում փոխել իրավիճակը՝ փոխիր վերաբերմունքդ դեպի այդ իրավիճակը: Մենք միշտ տեսնում ենք իրավիճակն այնպես, ինչպես ունակ ենք տեսնել այդ իրավիճակը: Զբաղվիր ինքնազարգացմամբ, ինքնակրթությամբ, լայնացրու հայացքներդ:

8. Կենտրոնացիր նրա վրա, ինչը կարող ես վերահսկել, և անջատվիր այն բանից, ինչը վեր է ուժերիցդ: Կարողացիր ժամանակին կանգ առնել, որպեսզի ուժ հավաքես և հաղթահարես ավելի բարձր նշաձողը:

9. Պարտություն կրելով՝ այն ընկալիր որպես փորձ: Սեփական սխալները հասկանալը՝ հետագայում տանում է դեպի հաղթանակ: Անհաջողակի նման մի՛ հանձնվիր և մի՛ հանգստացիր:

10. Կարևորը՝ հաճույք ստացիր յուրաքանչյուր գործընթացից, ինչով էլ որ զբաղվես՝ սպորտով, դասերով, բիզնեսով, ընտանիքով… Եվ այդժամ հաջողությունը քեզ հետ կլինի:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հաջողակ մարդու 10 օրենք համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբաններից