Chrome-ը ոչ երկար ժամանակով ամենաճանաչված դիտարկիչն է

Chrome դիտարկիչը (բրաուզեր) շուկայական մասով անցավ Internet Explorer (IE)-ին՝ ոչ երկար ժամանակով դառնալով ամենահանրաճանաչ ծրագիրը ինտերնետում վեբ էջեր նայելու համար: Մարտի 18-ի տվյալներով Google Chrome-ի մասը կազմել է 32,71%, այդ նույն ժամանակում Internet Explorer (IE)-ինը, որը 13 տարիների ընթացքում անհաղթ առաջատարն էր, կազմել է 32,48%:

Firefox,-ը պահպանում է իր մասի շուկայական դիրքերը՝ 24,88%:

Google Chrome-ի ամենապոպուլյար տարբերակ է համարվել 17-ը (29,51%), Internet Explorer (IE)-ինը՝ 9-րդ տարբերակը (15,6%): IE8, Firefox 10 և 11 տարբերակները զբաղեցնում էին 13,56, 9,91 и 6,86% համապատասխանաբար:

Ըստ վիճակագրական տվյալների ամսական կտրվածքով առաջատարը IE-ն է 34,78%: Երկրորդ տեղը՝ Chrome (30,91%), իսկ երրորդը՝ Firefox (25,04%): Ինչպես գրում է Tom’s Hardware պարբերականը. Մայիսին քրոմը բոլոր հնարավորություններն ունի առաջ անցնելու IE-ից:

Անցած տարվա վերջին գուգլյան ծրագիրը առաջին անգամ առաջ անցավ Firefox-ից:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Chrome-ը ոչ երկար ժամանակով ամենաճանաչված դիտարկիչն է