fbpx

Ճապոնական ԹԵՍՏ սիրո մասին, որի համար պետք է 5 րոպեով ազատություն տալ երևակայությանը

Ճապոնացի պրոֆեսոր Իսամու Սայտոն հիմնադրել է հոգեբանության մի հետաքրքիր ուղղություն, որը կոչվում է կոկոլոգիա (կոկոլոգիային մենք արդեն անդրադարձել ենք մեր նախկին հոդվածներից մեկում։ Այն կգտնեք → ԱՅՍՏԵՂ

Կոկոլոգիական թեստերի էությունը կայանում է երևակայական իրադարձությունների մեկնաբանության մեջ։ Թեստավորողը նկարագրում է իրավիճակ, իսկ թեստավորվողը՝ շարունակում է «ճոխացնել» այն։

Ներկայացնում ենք այդպիսի թեստերից ևս մեկը։

Ձեզ հարկավոր է որքան հնարավոր է հստակ պատկերացրել ներքևում բերված 5 փոքրիկ սյուժեները և ընտրել պատասխաններից մեկը։

1. Անհայտ հրեշը սարսափ է տարածում քաղաքի բնակիչների վրա: Ի՞նչ եք կարծում, նրան ի՞նչ է պետք: Ինչո՞ւ անտառից դուրս եկավ:

Ա. Դրան քաղցը դուրս բերեց:

Բ. Փնտրում է իր խմբից ինչ-որ մեկին:

Գ. Պարզապես վայրի գազան է անտառից:

Դ. Նրա կյանքում ինչ-որ սարսափելի բան կատարվեց: Քաղաք դուրս գալը իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ է:

2. Գաղտնի երկրպագուից ձեռագիր նվեր ստացաք: Դրա մեջ ի՞նչ է:

Ա. Հայտնի գրողի կենսագրություն է:

Բ. Կատակերգական պիես է:

Գ. Գրական անհեթեթություն է:

Դ. Սիրո մասին պոեմ է:

3. Կախարդական հովհար ունեք: Այն ինչ-որ մեկի մոտ թափահարելու դեպքում նա կանհետանա: Ո՞ւմ վրա կփորձարկեիք մոգական իրի ուժը:

Ա. Ձեզ վրա:

Բ. Սիրելի մարդու վրա:

Գ. Նրա վրա, ով ձեզ համար ամենից շատ խնդիրներ է առաջացնում:

4. Այգում նստած կարդում եք ձեզ նվիրած ձեռագիրը: Հանկարծ անծանոթ է հայտնվում և ասում…

Ա. Ես էլ դա կարդացի: Հրաշալի ստեղծագործություն է, այնպես չէ՞:

Բ. Սյուժեն Ձեզ դուր գալի՞ս է:

Գ. Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես հասնել գլխավոր հրապարակ:

Դ. Ուրախ եմ, որ Ձեզ դուր եկավ իմ նվերը:

5. Ընկերները ձեզ նավագնացության հրավիրեցին: Նավ բարձրանալով՝ տեսնում եք…

Ա. Հանգիստ ծով՝ լուսավորված վառ արևով:

Բ. Գիշերային ծով՝ լուսնի լույսն արտացոլող:

Գ. Ամպը պատեց սառը գորշ ծովը:

Դ. Հրաշալի մայրամուտի երևակայություն:

Թեստի բացատրությունը կգտնեք քիչ ներքևում.

Բացատրություն

1. Հրեշը ձեր կայնքի գլխավոր խնդիրն է:

Ա. Ապրում եք ոչ ամբողջ ուժով՝ ձեզ մշտապես մերժելով ինչ-որ բանում և սահամանափակելով:

Բ. Հիմա դուք սիրային տանջանքների մեջ եք:

Գ. Ձեզ հիասթափեցնում են շրջապատողները:

Դ. Ձեզ շատ մենակ և չհասկացված եք զգում:

2. Նվերը ձեր բնավորության ամենագրավիչ գծերից մեկն է:

Ա. Միշտ ինքնավստահ եք: Դրա համար բոլոր հիմքերն ունեք:

Բ. Ընկերներին գրավում եք ձեր հումորի զգացումով:

Գ. Յուրօրինակ եք:

Դ. Անկեղծ մարդ եք, ում մոտ աջակցություն են փնտրում դժվար պահերին:

3. Հովհարն անձնական կյանքում խնդիրների լուծման միջոցն է:

Ա. Գլուխն ավազի մեջ եք թաքցնում և սպասում, երբ ամեն ինչ կարգավորվի:

Բ. Հակված եք պատասխանատվությունը ձեր սիրելիի վրա դնելու:

Գ. Խնդիրներից չեք փախչում, դրանք անմիջապես լոծում եք:

4. Այգում տեսարանը ցույց է տալիս՝ որքան շփվող եք:

Ա. Սիրում եք նոր ծանոթություններ, պահում եք հին կապերը: Շփումը շատ կարևոր է ձեզ համար:

Բ. Բավական ընտրողական եք նոր ընկերների հարցում:

Գ. Ձեզ չի տանջում միայնությունը: Վայելում եք հանգիստը և հնարավորությունն անելու այն, ինչ ձեզ է դուր գալիս, ոչ թե ուրիշներին:

Դ. Ձեզ դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում, հիանալի գիտեք՝ դրան ինչպես հասնել:

5. Ծովը սիրո մեջ ձեր իդեալի մարմնավորումն է:

Ա. Ձեզ անհրաժեշտ է, որ ամեն ինչ «այրվի», որպսզի հույզերն ափերից դուրս գան, և կարևոր չէ՝ հետո ինչ կլինի:

Բ. Չեք ուզում գաղտնիք ունենալ սիրելի մարդուց և նույնպիսի վերաբերմունք եք ակնկալում:

Գ. Համոզված եք, որ սիրելին առաջին հերթին լավագույն ընկերն է:

Դ. Համարում եք, որ իսկական սերը վեպերում նկարագրվածն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ճապոնական ԹԵՍՏ սիրո մասին, որի համար պետք է 5 րոպեով ազատություն տալ երևակայությանը
22 աղջիկներ, որոնց գեղեցկությունը կարծես դուրս է եկել իրականության բոլոր սահմաններից