fbpx

Կյանքի 13 խորհուրդ։ Սկսիր քեզանից

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն անտեղի վատնենք։ Իսկ ճիշտ ապրելը էլ ավելի բարդ է, ինչի պատճառով կյանքի կես ճանապարհին ոմանք խճճվում են։ Առաջարկում ենք կյանքի մի քանի խորհուրդ, որոնք հաստատ օգտակար կլինեն յուրաքանչյուրին։

1. Քանի դեռ ողջ ես, ունես ընտրության հնարավորություն փոխելու, փոխվելու։

Չձգտելու միակ հարգելի պատճառը կլինի մահը։

2. Նպատակին հասնելու համար, մեկ-երկու քայլից հետո, հավանականությունը շատ քիչ է։ Ամեն ինչին ժամանակ է պետք։ Մինչ այդ դու շատ սխալներ կանես։

Կոփիր քեզ դրանց մեջ ու կգտնես ճիշտ ուղին։

3. Դու ուժեղ ես ավելի քան կարծում ես։ Մեկ փոքր անհաջողությունը շատ քիչ է նպատակի ճանապարհը փոխելու համար։

Ճանապարհին եթե քար կա, կարող ես շրջանցել, վրայով անցնել, փշրել կամ նույնիսկ տակը փորել… ցանկացած միջոց արդարացի կլինի։ Բացի հետդարձից։

4. Եթե մնաս ստվերում, քեզ ոչ ոք չի նկատի։ Դուրս արի, ցույց տուր հնարավորություններդ շրջակա աշխարհին։ Միայն այդ դեպքում ինքդ էլ կտեսնես դրանք։

Անհաջողության առաջին պատճառը հանձնվելն է ստվերին։

5. Եթե որևէ մեկը հասել է նրան, ինչը դու վաղուց երազանք ես համարում, ուրեմն կարող ես հասնել և դու։

Մարդկանց գծապատկերը նույնն է։ Գունավորումն է տարբեր։ Գունավորիր կյանքդ։

6. Կհանդիպեն մարդիկ, ովքեր կասեն, թե դու անհնարինն ես ուզում։

Թույլ մի տուր անհաջողակներին հետ պահել քեզ նպատակիդ ճանապարհից։

7. Կան մարդիկ, ովքեր ունեն ավելի քիչ հնարավորություններ, քան դու։

Դու կհրաժարվես վազել 1 կիլոմետր մեկ քայլ առաջ գնալու համար։ Իսկ նրանք պատրաստ են ամեն օր 10 կիլոմետր վազելու, միայն թե կարողանան քայլել։

Հիվանդը կյանք է նկարում, խուլը` երգեր գրում։ Կույրը` գիրք կարդում շոշափելով։

Գնահատիր հնարավորություններդ։

8. Քո համար մեկ թշնամուն կտեսնես հայելու մեջ։

Հարցերդ նրա հետ պարզիր, մնացածն իրենց ոտքով կգնան։

9. Ամեն անգամ, երբ հանձնվում ես, դու գտնվում ես հաջողությունից մեկ քայլ հեռավորության վրա։

10. Երբեք մի մնա մարդու կողքին հանուն փողի, երեխաների ու խղճահարությունից դրդված։

Փողը կվերջանա, երեխաները կմեծանան, իսկ խղճահարությունը կվերածվի ցասումի։ Երջանկությունն այն է, երբ կողքիդ ու գլխումդ ապրում է նույն մարդը։

11. Հարստությունն այն չէ, թե ինչ թանկարժեք հեռախոս է ձեռքումդ։ Ինչ թանկարժեք մեքենայով ես շրջում։ Ինչ մոդայիկ հագուստ ես կրում։

Հարստությունը առողջ ծնողներն են։ Կուշտ երեխաները։ Վստահելի ընկերներն ու այն մարդը, ում վրա կարող ես հենվել ֆիզիկական ու հոգեկան ողջ ծանրությամբ։

12. Ցասումը ներսում պահելը նույնն է, ինչ վառվող ածուխը ձեռքում պահելը։

Ինչքան շուտ ներսիդ բանտից ազատես քեզ ցավ պատճառած մարդուն, այդքան շուտ ինքդ կազատվես այնտեղից։ Ներիր ինչքան կարող ես շուտ։

13. Այն, ինչ դու քեզանից ներկայացնում ես, նույնն է, ինչ դու մտածում ես քո մասին։

Երջանիկ եղեք։

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Կյանքի 13 խորհուրդ։ Սկսիր քեզանից
Ճապոնացի նկարչուհի Հիյակուի նկարազարդումները (39 նկար)