Անկասկած, արյան ճնշմանը հետևելու լավագույն տարբերակը տոնոմետրն է։ Բայց ի՞նչ անել, եթե ինչ-ինչ պատճառներով ձեռքի տակ չկա այդ սարքը։
Ահա ստուգված մեթոդ, որը բավական մեծ ճշգրտությամբ կօգնի որոշել, թե ձեր շնչումը բա՞րձր է, թե՞ ցածր։
Ինչպես չափել ԱՃ-ն առանց տոնոմետրի
Եթե ձեր ձեռքի տակ չկա հատուկ սարք, ապա կարելի է բավական ճշգրիտ որոշել, թե բա՞րձր է արդյոք ճնշումը, թե՞ ցածր՝ ուղղակի ստուգելով սրտի զարկերը։ Դա ձեզանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ կխլի։
Ընդունեք հարմարավետ նստած դիրք (ցանկալի է մեջքով հենված աթոռի հենակին) և շոշափեք զարկերակը մատերի բարձիկներով։ Ամենից հեշտ է դա անել դաստակի հատվածում։ Հետո սեղմեք զարկերակը մինչև զարկերի դադարումը՝ որքան շատ ջանք պահանջվի ձեզ դա անելու համար, այնքան բարձր է ձեր ճնշումը։
Ինչպես մեկնաբանել արդյունքները
Արյան ճնշման մակարդակի մասին անուղղակի դատողություն կարելի է անել զարկերակի լիությունից և դրա «կարծրությունից» ելնելով.
- Պինդ անոթը, արտահայատված զարկերով՝ կարող է վկայել ԱՃ բարձր ցուցանիշների մասին։
- Իսկ եթե զարկերը դադարում են զարկերակի թեթև սեղման դեպքում՝ նշանակում է ճնշումը խիստ ընկած է։
Եթե ձեր ձեռքի տակ չկա տոնոմետր, ապա այս մեթոդը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմի հետ։ Միայն չմոռանաք առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել բժշկի։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ։