fbpx

Մեծ Զորավար Անդրանիկի 149 ամյակն է

http://oukhtararati.com1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց հայ ժողովրդի Մեծն զավակ, Մեծն Զորավար Անդրանիկը` Անդրանիկ Թորոսի Օզանյանը:

Զորավար Անդրանիկի մասին լսել եմ դեռևս մանկուց: Նրա մասին սկսել եմ կարդալ ևս մանկուց: Մորս պապը՝ Հովակիմ Ղասաբյանը (որին ավաղ չեմ տեսել) Անդրանիկի զինվորներից է եղել: Հիշում եմ, մայրս պատմում էր, որ խորհրդային տարիների այն ահավոր ժամանակաշրջանում, երբ թեկուզ Անդրանիկի մասին մեկ բառի համար կարող էին բանտարկել, նա դուրս էր գալիս բակ, նստում նստարանին և քթի տակ սկսում երգել Անդրանիկի մասին երգեր: Նա նաև գրել է մի քանի հաստափոր գիրք Անդրանիկի, նրա հերոսամարտերի մասին: Ահա մանկուց մեծացել եմ այդ գրքի մեջ տեղ գտած պատգամներով: Եվ ահա ուզում եմ հենց այդ գրքից բերել մեկ երգ նվիրված Անդրանիկին.

Անդրանիկ 1 մաս

գրեց Հ.Ղասաբյան

Հայի զավակ արթուն պահակ,
Քեզ չի հաղթեր զենք ու մահակ
Դուն Արծիվ ես լեռ ու սարի
Քաջն ես անհաղթ Շապուն Գարահիսարցի:

Ո՞վ չի լսել քո մեծ գործը
և ո՞վ ունի քո մեծ փորձը
Երեսուն ու վեց տարի կռվել անվերջ
Գըլուխդ ես դրեր 187 անգամ կրակի մեջ: 

Ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա Մասիսի
ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա հայ ժողովուրդի:

Հայու պարծանք Անդրանիկն էր
Ինքը Մասիսի հենց բնիկն էր:

Հա՛յ ժողովուրդ, Եղբայրներ և Քույրեր
չըմոռանաք հերոսին մեր,
որ նա տվեց ամբողջ կյանք
որ չ խորտակվեր մեր տունն ու վանքը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեծ Զորավար Անդրանիկի 149 ամյակն է
Ամերիկայի ամենաթանկարժեք առանձնատունը (լուսանկարներ)