✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Սովորեք էներգիա խնայել. 30 կանոն իմաստուն կյանքի համար

Բաց թողեք մարդկանց և իրավիճակները: Մի հորինեք իրադարձությունների հնարավոր տարբերակներ: Եղել է այնպես, ինչպես եղել է։ Երբ դժվար է բաց թողնել, երկու հարց տվեք...
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Անցյալը մնում է անցյալում։ Փորձ ձեռք բերեք այդ ամենից և առաջ գնացեք: Կյանքը մեկն է…

1. Բաց թողեք մարդկանց ու իրավիճակները

Մի հորինեք իրադարձությունների հնարավոր տարբերակներ: Եղել է այնպես, ինչպես եղել է։ Երբ դժվար է բաց թողնել, երկու հարց տվեք.

  • «Դա ինձ համար նշանակություն կունենա՞ 5 տարի հետո»:
  • «Այս գիշեր ես թռչում եմ Բուենոս Այրես (յուրաքանչյուր վայր, որը դուք իսկապես ցանկանում եք այցելել), կվերցնե՞մ այս խնդիրը ինձ հետ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

2. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • «Ի՞նչ սովորեցի անցյալ շաբաթ»:
  • «Շաբաթվա ամենամեծ ձեռքբերումը»:
  • «Ո՞րն է եղել այս շաբաթվա ամենահիշարժան պահը և ինչո՞ւ»:
  • «Ես ժամանակս անտեղի վատնե՞լ եմ ինչ-որ բանի վրա։ Եթե ​​այո, ապա ինչի՞ վրա»:

3. Հետևե՛ք ձեր արտաքին տեսքին

Միշտ պատրաստ եղեք նոր ձեռքբերումների և անսպասելի հանդիպումների:

«Բարև Ձեզ! Իմ գլխում ուղղակի չի տեղավորվում … Ես երազում էի հանդիպել ձեզ իմ ամբողջ կյանքում: Ըըըը… բայց ներեցեք, այսօր ես այնքան էլ լավ տեսք չունեմ… Շատ զբաղված էի, գիտե՞ք…»:

4. Մի նվնվացեք կամ մի բողոքեք ճակատագրից

Լուռ վեր կացեք, գնացեք ու ինչ պետք է արեք։

5. Ճամփորդե՜ք

Տարին երկու անգամ գնացեք մի տեղ, որտեղ նախկինում երբեք չեք եղել: Ճամփորդելը կօգնի ձեզ գտնել ինքներդ ձեզ:

6. Թույլ տվեք ձեզ սխալվել

Ինչ-որ բան բա՞ց եք թողել՝ բաց չթողեք դրանից ստացած դասը: Սխալը զարգացման մեծ հնարավորություն է։

7. Զարգացրեք անհատականությունը

Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: Դուք ոչ մեկի հետ չեք մրցում, բացի ձեզանից։

Կարդացեք նաև՝ 12 կանոն նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել կյանքը «մարդավարի»

8. Որոշումներ կայացրեք ինքներդ

Մի եփեք այլ մարդկանց բաղադրատոմսերի համաձայն:

9. Մի «փաթաթվեք մարդկանց վզին»

Աշխարհը հսկայական է. այնտեղ հաստատ կա մեկը, ով կուրախանա՝ ստանալով հենց քո հայացքն ու ժպիտը:

10. Սովորեք հանգստանալ և կենտրոնանալ

11. Ժպտացեք, եթե ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես պլանավորել եք

Հիշեք, որ ձեր ուզածը չստանալը երբեմն հաջողություն է բերում:

12. Սովորեք «ՈՉ» ասել

Մի վախեցեք մերժել!

– Ցանկանու՞մ եք քաղաքավարության այց կատարել: Ո՞չ:

-Ոչ!

13. Գնահատեք յուրաքանչյուր ասված խոսքի ճշմարտացիությունը, օգտակարությունը և բարությունը

Խոսեք ըստ էության, ոչ ավելին: ՈՉ բամբասանքներին, ստերին և բողոքներին: Ավելի լավ է լռել, եթե ասելիք չունես։

14. Մտածեք

Որոշում կայացնելուց առաջ գնահատեք դրա արժեքը։

15. Մի բարկացեք

Եթե ​​ինչ-որ մեկի վրա շատ եք բարկանում, սպասեք 24 ժամ՝ պատասխանելուց առաջ:

Կարդացեք նաև՝ Իմաստունի 10 կանոնը կյանքի համար

16. Եղեք անկախ և ինքնաբավ

Ձեր երջանկությունը կախված է միայն ձեզանից, այլ ոչ թե նրանից, թե ինչպես են ուրիշները մտածում և գործում։

17. Հարգեք ինքներդ ձեզ և ուրիշներին

Մարդն ինքն է ընտրում: Մի խառնվեք ձեզ չվերաբերող գործերին։ Մի նայեք ուրիշի կյանքին մտքերով և խոսքերով. մի կորցրեք ձեր ընտրությունը:

18. Գործեք բացառապես ձեր սեփական ազդեցության ոլորտում

Մի անհանգստացեք այն բանի մասին, ինչի վրա չեք կարող ազդել:

19. Ամեն օր եղեք մաքուր օդում

Անկախ եղանակից ու տրամադրությունից։

20. Հավատացեք երազանքներին և գաղափարներին

Ժամանակը ոչ գծային է: Դրանք արդեն իրականություն են դարձել։

21. Զարգացրեք տաղանդները

Հիշեք, դուք ունեք դրանք: Պարզապես բացեք ձեր աչքերը:

22. Պատասխանատու եղեք ձեր խոսքերի և արարքների համար

Ձեր խոսքերը մեծ ուժ ունեն:

23. Հավատարիմ եղեք: Մարդկանց, սկզբունքներին և ընտրությանը

«Հավատարիմ լինելը բնածին հատկություն չէ։ Դա որոշում է»։

24. Եթե կա գործ, որի վրա աշխատելը կպահանջի 3 րոպեից քիչ ժամանակ, ապա դա պետք է արվի անմիջապես

Մի պահեք այն հետագայի արկղի մեջ: Այնտեղ վաղուց արդեն տեղ չկա։

25. Հետևե՛ք ձեր առողջությանը

Այն մեկն է։ Առջևում ձեռքբերումներ ունեք՝ դրանց իրականացման համար առողջություն կպահանջվի։ Սպորտը, յոգան, մեդիտացիան կօգնեն։ Ստուգեք!

26. Գտեք ներքին խաղաղություն և ներդաշնակություն

Մարդու իրական ուժը դրսևորվում է ոչ թե պառթկումների, այլ հանգստության մեջ։

27. Ընդունեք այն փաստը, որ անցյալն անցյալ է

Այն գոյություն չունի։ Փորձ ձեռք բերեք այդ ամենից և առաջ գնացեք:

28. Առաջնահերթություններ սահմանեք

Ամեն ինչ իր տեղն ունի։

29. Հաղթեք ձեր վախերին

Վախը պարզապես պատրանք է։

30. Երբեք մի հանձնվեք

Համառությունն ու հաստատակամությունը միշտ վարձատրվում են:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սովորեք էներգիա խնայել. 30 կանոն իմաստուն կյանքի համար
Կենդանակերպի երեք նշանների աղջիկներ, որոնց ինչ-ինչ պատճառներով պակասում է համեստությունը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց