fbpx

Ճիշտ որոշում կայացնելու պարզ մեթոդ

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հայտնվել է կյանքի խաչմերուկում, որտեղից չի իմացել, թե որ կողմ գնալ։ Հաճախ մարդը երկար տառապում է կարևոր որոշում կայացնելու շեմին։ Նրան տանջում է այն միտքը, թե ինչպես ճիշտ որոշում կայացնել։ Իրականում գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն։ Ուղղակի յուրաքանչյուր ընտրված ճանապարհ յուրահատուկ է և տարբերվող։ Պետք է միայն գտնել այն ճանապարհը, որով դուք ամենաշատը կուզենայիք անցնել։

Ներկայացնում ենք Ձեզ ամերիկացի քոուչ Սեմյուել Մաքկրի մեթոդը, որը իրոք գործում է։

1. Վերցրեք թուղթ և հասցեագրեք այն ինքներդ Ձեզ

Պատկերացրեք, որ դուք, երկար, տանջալի մտորումներից հետո, երկու կամ մի քանի ընտրությունից որոշում եք կայացրել  ի օգուտ միայն մեկի։ Մտածեք, այդ պարագայում ինչպե՞ս կփոխվի Ձեր կյանքը 6 ամսվա ընթացքում։

Պատկերացրեք և հանգամանալից գրեք, թե ինչպիսին կլինի Ձեր կյանքը այդ ապագայում՝ կես տարի հետո։ Մանրակրկիտ նկարագրեք այն Ձեզ համար՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով։ Մտածեք՝ ո՞ւմ հետ կլինեք, ինչո՞վ կզբաղվեք, որտե՞ղ և ինչպե՞ս կապրեք և ինչ հեռանկարներ կունենաք։

Հիշեք, որ Դուք նամակ եք ուղարկում ապագայից ներկայիս ինքներդ Ձեզ։ Երբ Ձեր առջև կբացահայտվի Ձեր կյանքի ամբողջական պատկերը, անցեք էմոցիոնալ մասին։ Պատմեք ինչպե՞ս եք ապրում և ի՞նչ եք զգում։ Առավելագույնս մանրակրկիտ։ Գո՞հ եք ժամանակին արված որոշումից, թե՞ Ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում։

Վերջում, կատարված ընտրության համար շնորհակալություն հայտնեք ինքներդ Ձեզ և գրեք թե որքա՞ն լուրջ այն ազդեց Ձեր կյանքի վրա։

Վերջացնելով, ծալեք թուղթը և պահեք որքան հնարավոր է հեռու։

2. Վերցրեք երկրորդ թուղթը

Ձևով գրեք նմանատիպ նամակ, բայց այս անգամ կյանքի ճանապարհի մեկ այլ տարբերակի մասին։ Ամեն ինչ նկարագրեք նույնքան մանրակրկիտ։

Նույն կերպ շնորհակալություն հայտնեք ինքներդ Ձեզ ընտրության համար, ծալեք թուղթը և պահեք որքան հնարավոր է հեռու։

3. Մի քանի օրից հանեք երկու նամակն էլ և կարդացեք

Ի՞նչ եք զգում կարդալու ընթացքում։ Երկու ճանապարհներն էլ մինչև հիմա հավասարազո՞ր են Ձեզ համար։

Այս մեթոդը միանշանակ օգնում է կատարել ճիշտ ընտրություն

Շատ կարևոր է, որ այդ ամենը նկարագրված լինի որքան հնարավոր է ՄԱՆՐԱԿՐԿԻՏ և որոշ ժամանակ անց, կարդալու ընթացքում, նամակները այն տպավորությունը կթողնեն, իբր դրանք գրվել են երրորդ դեմքի կողմից։ Քանի որ, դուք կողքից կտեսնեք բոլոր հեռանկարները, կզգաք այդ ապագայի մարդու էմոցիաները՝ դուք ենթագիտակցաբար կհասկանաք, թե երկու ճանապարհներից ո՞րն է ձեզ վախեցնում, ո՞ր ապագայում Ձեզ կպատեն կասկածները և իրականում ի՞նչ եք ցանկանում հոգու խորքում։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ Mediamag.am 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ճիշտ որոշում կայացնելու պարզ մեթոդ
30 համաշխարհային աստղերն իրենց երիտասարդության հետ (լուսանկարներ)