fbpx

Չափազանց ճիշտ հոդված, որն ուղղակի դիպում է հոգուն

Երբ Ջորջ Կարլինի կինը մահանում է, 70-80 ականների հայտնի կոմիկ-սատիրիկը գրում է այս անհավանական արտահայտիչ հոդվածը, որն արդիական է մինչ հիմա։

«Մեր ժամանակների պարադոքսն այն է, որ մենք ունենք բարձր շինություններ, բայց ցածր համբերատարություն, լայն մայրուղիներ, բայց նեղ հայացքներ։

Ծախսում ենք շատ, բայց ունենք քիչ, գնում ենք շատ, բայց ուրախանում քիչ։

Ունենք մեծ տներ, բայց փոքր ընտանիք, լավագույն հարմարություններ, բայց քիչ ժամանակ։

Ունենք լավագույն կրթություն, բայց քիչ խելք, լավագույն գիտելիքներ, բայց վատ ենք գնահատում իրավիճակը, ունենք շատ փորձագետներ, բայց նաև շատ պրոբլեմներ, լավագույն բժշկությունը, բայց վատ առողջություն։

Խմում ենք չափազանց շատ, ծխում՝ չափազանց շատ, ծախսում չափազանց անպատասխանատու, ծիծաղում չափազանց քիչ, վարում չափազանց արագ, բարկանում չափազանց հեշտ, պառկում քնելու չափազանց ուշ, արթնանում չափազանց հոգնած, կարդում չափազանց քիչ, չափազանց շատ հեռուստացույց դիտում և աղոթում չափազանց հազվադեպ։

Ավելացրել ենք մեր ձգտումները, բայց պակասեցրել արժեքները։ Խոսում ենք չափազանց շատ, սիրում չափազանց հազվադեպ և ատում չափազանց հաճախ։ Գիտենք ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել։ Ավելացնում ենք մարդու կյանքի տարիները, բայց չենք ավելացնում կյանք՝ տարիներին։

Հասել ենք լուսնին և վերադարձել, բայց դժվարությամբ ենք անցնում փողոցը և ծանոթանում նոր հարևանի հետ։

Հաղթահարում ենք տիեզերական տարածությունները, բայց ոչ հոգևորը։

Կատարում ենք մեծ, բայց ոչ լավագույն գործերը։

Մաքրում ենք օդը, բայց աղտոտում հոգին։

Ենթարկացրել ենք մեզ ատոմը, բայց ոչ մեր նախապաշարումները։

Գրում ենք շատ, բայց իմանում քիչ։

Պլանավորում շատ, բայց հասնում քչին։

Սովորել ենք շտապել, բայց ոչ սպասել։

Ստեղծում ենք նոր համակարգիչներ, որոնք իրենց մեջ պահում են ավելի ու ավելի շատ ինֆորմացիա, բայց շփվում ենք շատ քիչ։

Սա արագ սննդի, բայց վատ մարսողության, մեծ մարդկանց, բայց մանր հոգիների, արագ եկամուտի և դժվար փոխհարաբերությունների ժամանակաշրջանն է։

Ընտանեկան եկամուտի աճի և բաժանումների թվի աճի, գեղեցիկ տների և խարխլված ընտանեկան օջախների ժամանակաշրջանն է։

Կարճ հեռավորությունների, միանգամյա օգտագործման տակդիրների, վարդագույն բարոյականության, մեկ գիշերվա կապերի, ավելորդ քաշի ժամանակաշրջանն է։ Նաև դեղահաբերի, որոնք անում են ամեն ինչ՝ գրգռում են մեզ, հանգստացնում, սպանում։

Լի ցուցափեղկերի և դատարկ պահեստների ժամանակաշրջանն է։

Ժամանակ, երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ նամակին հասնել Ձեզ, նույն ժամանակ թույլ են տալիս կիսվել դրանցով, կամ ուղղակի սեղմել «Delete»։

Հիշեք, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում սիրում եք, որովհետև նրանք ոչ ընդմիշտ են Ձեզ հետ։

Հիշեք և շատ ջերմ սեղմեք Ձեր կրծքին Ձեր մտերիմ մարդուն, որովհետև դա միակ գանձն է, որ կարող եք տալ ի սրտե, և այն անգին է։

Հիշեք և ասեք «Ես սիրում եմ քեզ» Ձեր սիրելիներին, բայց սկզբից զգացեք դա։

Համբույրն ու գրկախառնությունները կարող են ուղղել յուրաքանչյուր իրավիճակ, երբ գալիս են սրտից։

Հիշեք և բռնեք ձեռքից և գնահատեք այն պահերը, երբ դուք միասին եք, որովհետև մի օր այդ մարդը Ձեր կողքին չի լինելու։

Ժամանակ գտեք սիրո համար, ժամանակ գտեք շփման համար և ժամանակ գտեք հնարավորության համար՝ կիսվել այն ամենով, ինչ ուզում եք ասել։

Որովհետև կյանքը չափվում է ոչ թե շունչ-արտաշունչի քանակով, այլ պահերով, որոնք դիպում են հոգուդ»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Չափազանց ճիշտ հոդված, որն ուղղակի դիպում է հոգուն
Ծովային ճանապարհորդություն դեպի փոքրիկ գնչուական դրախտ (լուսանկարներ)