fbpx

«Կանայք կարծում են, որ իրենք յուրահատուկ են: Դրանում է նրանց խնդիրը»: էքսցենտրիկ մեջբերումներ Չարլզ Բուկովսկուց

Մարդիկ... Մեծամասամբ ես կարող եմ առանց նրանց էլ: Նրանք դատարկում են ինձ, ոչ թե հակառակը: Ես ոչ մի մարդու նկատմամբ հարգանք չունեմ: Սրա պատճառով ինձ մոտ խնդիրներ են առաջանում... Ստում եմ, բայց հավատա, դա ճշմարտություն է:

Չարլզ Բուկովսկին կռվարարի, կնամոլի և հարբեցողի համբավ էր ձեռք բերել։ Եվ նա ամեն ինչ անում էր այս կերպարին համապատասխանելու համար: Նրանով հիանում էին, նրան ատում էին։ Հանճար, ով ոչ մեկին անտարբեր չի թողնում…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ներկայացնում ենք Բուկովսկու մերկ ռեալիզմը իր մեջբերումներում.

⭕ Ալկոհոլը, միգուցե, աշխարհի մեծագույն բաներից մեկն է իմ կողքին: Այո… թերևս նման երկու բան կա աշխարհի երեսին, և մենք իրար լավ ենք հասկանում։

⭕ Ես ծխում եմ, որպեսզի սթափվեմ հարբածությունից, ու գիտես, ծխում ես այնքան շատ, որ երկու ափերդ էլ դեղնում են։ Նայում ես, կարծես ձեռնոցներ ես կրում… համարյա շագանակագույն… և այդ ժամանակ ասում ես. «Գրողը տանի: Իսկ ինչի՞ նման են իմ թոքերը»:

Կանայք այնքան նեղացկոտ են, կարծում են, որ իրենք յուրահատուկ են: Դրանում է նրանց խնդիրը։

⭕ Սեքսը հիանալի բան է միայն այն դեպքում, երբ ուրիշ անելիք չկա:

⭕ Մի պատմություն գրեցի մի բռնաբարողի տեսանկյունից, ով բռնաբարել էր փոքրիկ աղջկա: Մարդիկ ինձ մեղադրում են սրա համար։ Մի անգամ ինձ հարցրին. «Դու սիրո՞ւմ ես բռնաբարել փոքրիկ աղջիկներին», ինչին ես պատասխանեցի. «Իհարկե ոչ։ Ես լուսանկարում եմ կյանքը»։

⭕ Ես երբեք չեմ գրում ցերեկը։ Դա նման է խանութի միջով մերկ վազելուն: Բոլորը կարող են տեսնել քեզ: Իսկ գիշերը… Այդ ժամանակ կարող ես տարբեր հնարքների դիմել:

⭕ Շեքսպիրն անընթեռնելի է և գերագնահատված: Բայց մարդիկ չեն էլ ուզում դա լսել։ Ինձ համար դա զզվելի է։

⭕ Կարևոր չէ, թե ինչ է եղել, դա ծիծաղելի է։ Գրեթե ամեն ինչ ծիծաղելի է։ Մենք ամեն օր պետքարան ենք գնում, դա ծիծաղելի է: Դու այդպես չե՞ս կարծում։ Մենք միզում ենք, ուտում, մեր ականջներում ծծումբ է կուտակվում, իսկ մազերին յուղ: Մենք պետք է ինքներս մեզ խաչենք։ Իսկապես զզվելի ու բութ բան է, չէ՞։ Իսկ կրծքերն անպետք բան են, անպետք…

⭕ Մենք հրեշավոր ենք։ Եթե ​​մենք կարողանանք դա հասկանալ, ուրեմն կարող ենք սիրել ինքներս մեզ… հասկացիր, թե որքան անհեթեթ ենք մենք՝ մեր ամենուրեք կախված աղիքներով, որոնց միջով հոսում է կեղտը, հենց որ նայում ենք միմյանց աչքերին և ասում «Ես սիրում եմ քեզ»: Մեր ներսում ամեն ինչ քար է դառնում, վերածվում կղկղանքի, ու մենք երբեք իրար կողք գազեր բաց չենք թողնում։ Այստեղ ծիծաղելու շատ բան կա:

Կարդացեք նաև՝ «Պարոն Բուկովսկի, ի՞նչ է սերը»․ Ամենատխուր պատասխանը, որ կարելի էր լսել

⭕ Մարդիկ… Մեծամասամբ ես կարող եմ առանց նրանց էլ: Նրանք դատարկում են ինձ, ոչ թե հակառակը: Ես ոչ մի մարդու նկատմամբ հարգանք չունեմ: Սրա պատճառով ինձ մոտ խնդիրներ են առաջանում… Ստում եմ, բայց հավատա, դա ճշմարտություն է:

⭕ Ներողություն եմ խնդրում միլիոնավորներից, բայց ես երբեք մենակ չեմ եղել: Ես սիրում եմ ինձ: Ես իմ ունեցած ժամանցներից լավագույնն եմ: Եկեք ավելի շատ գինի խմենք:

⭕ Չկա գեղեցկություն, հատկապես մարդու դեմքի վրա, նրանում, ինչ մենք անվանում ենք ֆիզիոնոմիա: Իսկական «գեղեցկությունը», իհարկե, բխում է բնավորությունից, և ոչ թե այն բանից, թե ինչ ձև ունեն հոնքերը։ Կանանց մեծամասնությունը, որոնց ասում էի, որ նրանք գեղեցիկ են… սարսափելի է, նրանք նման էին ապուրամանի։

⭕ Այսպես կոչված խիզախ մարդկանց մեծ մասը զուրկ է երևակայությունից։ Նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչ կլինի, եթե հանկարծ ինչ-որ բան սխալ լինի։ Իսկական քաջությունը ճնշում է երևակայությունը և ստիպում է մարդկանց անել այն, ինչ պետք է անեն:

⭕ Ցինիզմը թուլություն է, որը ձեզ զսպում է առնչվել այդ պահին տեղի ունեցողի հետ:

⭕ Հիմա կարտասանեմ տարօրինակ տերմին… «բարություն»: Ես չգիտեմ, թե որտեղից է դա գալիս, բայց ես զգում եմ, որ ի ծնե մեր մեջ կա բարության ինչ-որ մասնիկ: Ես չեմ հավատում Աստծուն, բայց հավատում եմ այդ «բարությանը», որը միջուկի պես անցնում է մեր միջով: Այն կարելի է դաստիարակել: Կախարդական ինչ-որ բան է միշտ տեղի ունենում, երբ մեքենաներով լի մայրուղու վրա ինչ-որ մեկը հանկարծ զիջում է, որպեսզի փոխես գիծդ… Սա հուսադրող է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
«Կանայք կարծում են, որ իրենք յուրահատուկ են: Դրանում է նրանց խնդիրը»: էքսցենտրիկ մեջբերումներ Չարլզ Բուկովսկուց
Ամռանը բան չմնաց