Ամեն մարդ իր սեփական հայացքներն ունի կապված հարաբերությունների հետ և թե ինչպես է նա տեսնում իր երկրորդ կեսին այդ հարաբերություններում: Այս մասին գոյություն ունեն բազմաթիվ աֆորիզմներ, առակներ, մեջբերումներ: Դրանցից մեկը պատկանում է հանրահայտ ջամայկացի երաժիշտ Բոբ Մարլիին, որը անկասկած արժանի է առանձին ուշադրության: Եվ այսպես.
«Դու հնարավոր է ոչ առաջինը լինես, ոչ վերջինը և ոչ էլ միակը: Նա սիրել է մինչ քեզ հանդիպելը: Բայց եթե հիմա նա քեզ է սիրում՝ ինչո՞ւմ է խնդիրը:
Նա իդեալական չէ, բայց չէ՞ որ դու նույնպես և դուք երկուսդ էլ երբեք իդեալական չեք լինի միասին: Բայց եթե նա քեզ ստիպում է ծիծաղել, առավել ևս՝ մտածիր երկու անգամ, եթե նա տալիս է քեզ հնարավորություն լինել մարդ, սխալներ գործել, հենվել իր վրա, տալ իրեն այն ամենը ինչ կարող ես:
Նա քո մասին կարող է ամեն վայրկյան չմտածել, բայց նա կարող է իր մի մասը տալ քեզ, որովհետև նա գիտի, որ դու կարող ես կոտրել նրա սիրտը:
Ուրեմն մի՛ վիրավորիր նրան, մի՛ փոխիր նրան, մի՛ վերլուծիր և մի՛սպասիր նրանից այն, ինչ վեր է նրա հնարավորություններից: Ժպտա, երբ նա քեզ երջանիկ է դարձնում, զգուշացրու, երբ նա բարկացնում է քեզ և կարոտիր նրան, երբ նա քո կողքին չէ»: