fbpx

Սիրո ձևավորման փուլերը ըստ հոգեբանների

Ըստ հոգեբանների սերը մինչ սեր դառնալը պետք է անցնի 7 հիմնական փուլերով.

  1. Սիրահարվածություն (գրավելու փուլ)
  2. Հարմարվողականություն (հագեցման փուլ, հետո հագեցվածություն)
  3. Վեճեր (գարշանքի փուլ)
  4. Համբերություն
  5. Ծառայություն
  6. Ընկերություն
  7. Սեր

Իսկ հիմա քննարկենք այս փուլերը ավելի մանրամասն:

1 Փուլ

Որպես օրենք հարաբերությունները սկսվում են սիրահարվածությունից: Երբ տղամարդն ու կինը հիացած են մեկմեկով, սուզված են կրքերի, զգացմունքների և ռոմանտիկայի գիրկը: Կոնֆետածաղկեփնջային ժամանակահատված՝ պայմանավորված հորմոնալ ֆոնով: Եվ տևում է այն որպես օրենք 3 ամսից մինչև 2 տարի:

2 Փուլ

Առաջին փուլին հաջորդում է հարմարվողականության փուլը: Երբ ռոմանտիկ հարաբերությունները հասել են  իրենց գագաթնակետին: Հագեցվելու ժամանակահատված, որից հետո հեգացվածություն: Այս հարաբերությունը հիշեցնում է եղանակ մինչ փոթորիկը: Ամեն ինչ լուռ է և հանգիստ, սակայն օդում զգացվում է փոթորիկի շունչը:

3 Փուլ

Վեճեր: Գարշանքի փուլ: Կոնֆլիկտը հասունացել է և արտահայտվում է բացահայտ:

Այս երեք փուլերը նկարագրում են առավել շատ հանդիպող հարաբերությունների սցենարը (գայթակղվել | հագեցվել ու հագենալ | գարշանք): Վեճի փուլում մարդիկ բաժանվում են, հույսով, որ մյուս զուգընկերոջ հետ նրանց բախտը ավելի շատ կբերի: Բայց որպես օրենք իրավիճակը կրկնվում է:

4 Փուլ

Համբերություն. այս փուլում մարդիկ հասկանում են, որ պետք է հաղթահարել վեճերը: Վեճերի փուլը անցնում է և հարաբերությունները կարծես թե վերականգնվում են: Սկսվում է նոր կծիկ: Նորից սիրահարվածություն, հարմարվողականություն, վեճեր, համբերություն և… նոր կծիկ:

Սա ևս մեկ հարաբերությունների զարգացման հնարավոր սցենար է: Այժմ հարաբերությունները կարող են ավելի երկար լինել: Այժմ զույգերը գիտեն, որ վեճերը դա ընդամենը որոշակի անցողիկ փուլ է, որից հետո սկսվում է հարաբերությունների նոր կծիկ: Այդպիսի զույգերը կամ բաժանվում են, երբ համբերությունը սպառվում է, կամ էլ նրանց մոտ ցանկություն է առաջանում գտնել իսկական, հարմոնիկ հարաբերությունների հարթակ: Այս դեպքում նրանք կարող են բարձրանալ հաջորդ սանդուղքով:

5 Փուլ

Ծառայություն: Սա հարաբերությունների զարգացման էականորեն այլ մոտեցում է: Ըստ էության այս փուլից է սկսվում իրապես դեպի սեր ճանապարհը: Եթե նախկին փուլերի մոտիվները (պատճառները) միմիայն եսակենտրոն էին, ապա այստեղ առաջանում է միտք ծառայել զուգընկերոջը՝ գործել նրա հաճույքի համար:

6 Փուլ

Հարաբերությունների զարգացման հաջորդ փուլը՝ դա ընկերությունն է: Այն հիմնվում է նախորդ՝ ծառայության վրա. երբ զույգերի մոտ ստեղծվում է «վստահության բանկ» և շնորհակալության զգացմունք:

7 Փուլ

ՍԵՐ: Այս երկար և բարդ ճանապարհի վերջում զույգերը ստանում են արժանի մրցանակը՝ իրական սեր, որը արդեն չի վերջանում և թուլանում ժամանակի ընթացքում՝ այլ միայն ամրանում է:

Ենթադրվում է, որ այդ 7 փուլերի անցման ժամանակահատվածը կարող է տևել մոտ 12 և ավել տարի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Սիրո ձևավորման փուլերը ըստ հոգեբանների
19 նկարիչներին տվեցին թղթի 1 թերթ: Ահա թե ինչ արեցին նրանք դրա հետ