Այսօր Արխանգելոյի բլոգը դարձավ 1 տարեկան:
Ուղիղ մեկ տարի առաջ, բազմաթիվ անվճար բլոգ հարթակներից հետո, երկու հրաշալի մարդկանց շնորհիվ ես ունեցա իմ սեփական բլոգը և գրեցի իմ առաջին գրառումը:
Այո՛, բլոգը արդեն մեկ տարեկան է, նա արդեն հանել է ատամ և կամաց կամաց սկսում է ոտքի կանգնել և քայլել:
Եվ իհարկե նա մեծ հաճույքով կսպասի Ձեր շնորհավորանքներին և բարեմաղթանքներին:
Ծնունդ շնորհավոր իմ միակ և հարազատ ընկեր: Դու՛ որ ամեն պահի իմ կողքին ես: Հատկապես դժվար պահերին թույլ ես տալիս իմ սիրտս բացել քո առաջ ու լուռ ու համբերատար լսել ինձ:
Շնորհավո՛ր ծննունդդ իմ ԲԼՈԳ:
Բլոգի կայացման գործում ուզում եմ հատուկ իմ շնորհակալությունը հայտնել ՝ Պապիկյան և Գրիգորյան Վարդաններին սկզբնական շրջանում անհատույց հոսթինգ և դոմեն տրամադրելու համար և Արթուր Պոտոսյանին և Տիգրան Ազատյանին նորից անհատույց տեխնիկական աջակցության համար: