fbpx

Ինչպես Facebook-ում արգելափակել արդեն զզվեցնող խաղերի և հավելվածների հրավերները

Շատերս Facebook-ում ունենք մեծ քանակությամբ ընկերներ, որոնք Facebook-ում ակտիվորեն խաղում կամ օգտագործում են տարբեր տեսակի խաղեր և հավելվածներ: Դա բերում է նրան, որ մենք ավտոմատ կերպով ստանում ենք մեծ քանակությամբ ծանուցումներ նրանց գործողությունների մասին: Եթե ձեզ արդեն զզվացրել է ձեր իսկ ժապավենում ամեն անգամ կարդալ որ ինչ-որ մեկը դարձել է «15-րդ կարգի էլֆ» կամ մեկ այլ բան և անընդհատ ստիպված եք հրաժարվել խաղերի և հավելվածների տարբեր տեսակի հրավերներից, ապա հենց հիմա ես ձեզ կբացատրեմ թե ինչպես կարելի է խուսափել այդ «չարիքից»:

1. Մտեք ձեր Facebook-յան հաշվեհամար (account) և հետո բացեք Requests (Запросы) էջը անցնելով հետևյալ հղումով:

2. Այդ էջում դուք կտեսնեք ձեր ընկերներից ստացած բոլոր պահանջումներն ու հրավերները:

3. Նայեք ցուցակը և գտեք այն բոլոր խաղերն ու հավելվածները որոնցից այլևս չեք ուզում որևէ բան ստանալ:

4. Սեղմեք ոչ ցանկալի հավելվածի կողքը գտնվող խաչը և կհայտնվի երկու գործողության տարբերակ: Առաջինը արգելափակում է բոլոր հարցումները տվյալ հավելվածից, իսկ երկրորդը կոնկրետ օգտատերի խաղային և հավելվածային բոլոր հարցումները:

2013-02-18_12h56_22-500x253

 

5. Ընտրեք այն գործողությունը, որը ցանկանում եք և այլևս երբեք չեք ստանա տունտունիկ խաղալու կամ մեկ այլ խաղ խաղալու հրավեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես Facebook-ում արգելափակել արդեն զզվեցնող խաղերի և հավելվածների հրավերները
Զվարճալի մուլտֆիլմ ձկնիկի և կարթի մասին