fbpx

Արխանգելոն դարձավ 3 տարեկան

Տարեդարձ է այսօր:

Arxangelo.info-ն դարձավ 3 տարեկան:

2011թ. մարտի 6-ին գրանցվեց arxangelo.info կայքի դոմենային անունը: Եվ հենց այդ օրն էլ կարելի է ընդունել կայքի ծննդյան օր: Դե իսկ առաջին գրառումը կայքում (այն ժամանակ դեռևս բլոգ) կատարվեց մարտի 9-ին:

3 տարի և այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ թե՛ դիզայնի, թե՛ տեխնիկական և թե՛ թեմատիկ առումներով:

Փոքրիկը ծնվեց որպես բլոգ, սակայն նա անցնելով բազմաթիվ դժվարությունների, հիասթափությունների, ուրախությունների, հաճելի պահերի միջով վերածվեց, դարձավ լիարժեք ժամանցային ուսուցողա-տեղեկատվական կայք, որն այժմ ունի բազմահազար ընթերցողներ:

Եվ այս օրը ուզում ենք շնորհակալություն հայտնել կայքի հավատարիմ բոլոր ընթերցողներին: Շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն, որ այցելում, կարդում և հետաքրքրվում եք կայքով, շնորհակալություն, որ հավատում եք: Միմիայն Ձեր շնորհիվ է, որ կայքը կա՝ գոյություն ունի, աճում է, փորձում է զարգանալ, փորձում է անընդհատ բարձրացնել իր որակը: Մնացեք մեզ հետ, որովհետև առանց Ձեզ կայքն այս ոչինչ է:

Փոքրիկ Արխանգելոն իր մանկական թոթովանքով ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է հայտնում Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արխանգելոն դարձավ 3 տարեկան
Ինչպե՞ս զարգացնել հիշողությունը