Ընտրեք սրտիկը, որն ամենից շատ է ձեզ դուր գալիս և կարդացեք շնորհավորանք-բարեմաղթանքը:
1. Թող Սիրո այս տոնին ձեզ շրջապատեն հարազատ մարդիկ, իսկ սրտում տիրի խաղաղություն և սեր:
2. Թող Սիրո այս տոնին բումերանգի պես ձեզ վերադառնա այն ամեն լավը, որ արել եք ձեր սիրելիների համար:
3. Եթե այս օրը, փետրվարի 14-ին միայնակ եք, ձեզ ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ գտնել ձեր սիրելիին: Եթե նա կա ձեր կյանքում՝ ամուր սեր և փոխադարձ հարգանք:
4. Սիրեք և եղեք սիրված, իսկ մնացածը ինքն իրեն կկարգավորվի:
5. Թող ձեր շուրջը միայն սեր, քնքշություն և երջանկություն պտտվի:
6. Թող ձեր բոլոր սիրո հետ կապված երազանքները կատարվեն այսօր՝ Սիրո տոնին:
7. Ցանկանում ենք, որ այսուհետ ձեզանից հեռու մնան բոլոր անհաջողությունները, իսկ սերը՝ հակառակը, շրջապատի ձեզ չորս կողմից:
8. Թող ձեր սերը լինի ոչ միայն փոխադարձ, մաքուր և լուսավոր, այլ նաև ամուր և երկարակյաց:
9. Թող սիրո գեղեցիկ զգացմունքը ամեն տարի դառնա ավելի ամուր:
10. Թող սիրո տոնը ձեզ պարգևի քնքշություն, ջերմություն, սեր, զգացմունքներում փոխադարձություն և խաղաղություն:
11. Թող ձեր կյանքում ասահման լինեն այն օրերը, որոնք անց եք կացնում սիրելիի հետ:
12. Թող հրեշտակների երամը ուղեկցի ձեզ ամենուր և պաշտպանի ձեր սերը ձախորդություններից:
13. Ցանկանում ենք որքան հնարավոր է շատ քնքուշ խոսքեր և խոստովանություններ, անմոռանալի հանդիպումներ և իսկական երջանկություն:
14. Անհավանական քնքշություն, ջերմ գրկախառնություններ, աներկրային սեր և հիացած հայացքներ ենք մաղթում ձեզ Սիրո այս գեղեցիկ տոնին: