✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

12 անհավանական փաստ, որոնք կարող են անհեթեթություն թվալ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Մի անգամ արտասահմանյան Reddit ռեսուրսի ակտիվ օգտատերերից մեկը, ով հադես է գալիս  nora100797 կեղծանվամբ, խնդրեց բլոգերներին կիսվել փաստերով, որոնք առաջին հայացքից կարող են անհավանական թվալ: Ինտերնետ օգտատերերը չանտեսեցին նրա խնդրանքը և տեղադրեցին ավելի քան 7000 ապշեցնող վիճակագրական տվյալներ…

1. Միայն 2005թ. Լոնդոնը կարողացավ հասնել 1939թ. գրանցված, հետպատերազմական ժամանակաշրջանի բնակչության թվի մակարդակին: Պետք է նշել, որ ոչ Փարիզը, և ոչ էլ Բեռլինը հետպատերազմական մակարդակին դեռ չեն հասել:

2. Գինիների 5-10% դառնում են լավը արդեն 1 տարուց, և միայն նրանցից 1%-ը՝ 5 տարուց:

3. Համաձայն Google-ի վիճակագրական տվյալների, միջինում ամեն 6-րդ հարցում յուրահատուկ է:

4. Մեծ Տոկիոյում ապրում են ավելի մեծ թվով մարդիկ, քան Կանադայում:

5. Եթե 70 մարդ միաժամանակ հանդիպեն միևնույն վայրում, ապա, ամենայն հավանականությամբ կպարզվի, որ գոնե նրանցից երկուսը իրենց ծննդյան օրը նշում են միևնույն օրը:

6. Վերջին 40 տարում, Երկիր մոլորակը կորցրել է իր վայրի բնության կեսը:

7. Երկիր մոլորակում մոտ 30 անգամ ավելի շատ ծառ կա, քան աստղ Ծիր Կաթինում:

8. Մարդու 90 տարին՝ 5000 շաբաթից քիչ է:

9. Բրիտանացի օդաչուների 43%-ը խոստովանել են, որ քնել են թռիչքի ժամանակ:

10. Ասիայում տղամարդկանց մոտ 8%-ը հանդիսանում են Չինգիզխանի ուղղակի հետնորդները:

11. ԱՄՆ-ում ավելի շատ գրադարաններ կան, քան McDonald`s-ներ:

12. Ժամանակին Երկիր մոլորակը մանուշակագույն էր: Համաձայն Մերիլենդի համալսարանի գենետիկների հետազոտությունների, հին մանրէները արևի ճառագայթները կլանելու համար օգտագործում էին ոչ թե քլորոֆիլը, այլ մեկ այլ մոլեկուլ՝ ռետինալը: Այդպիսով նրանք կլանում էին կանաչ գույնը և արտացոլում կարմիր և  բաց մանուշակագույն, որոնց միացումից էլ ստացվում է մանուշակագույն: Ենթադրություն կա, որ ապագայում գունային հավասարակշռությունը կրկին կարող է փոխվել: Երկիրը կդառնա մանուշակագույն, իսկ մթնոլորտի փոփոխությունների շնորհիվ՝ տիեզերքից այն կանաչ կթվա:

Երևի աշխարհում չկա այնպիսի մարդ, ով մինչև վերջ գոհ է իր գիտելիքների մակարդակով: Որքան շատ բան գիտես, այնքան շատ կասկածներ են ծագում քեզ մոտ: Սակայն սովորելու համար երբեք ուշ չէ: Եթե մենք կարողացանք քեզ զարմացնել՝ կիսվեք այս հոդվածով ձեր ընկերների հետ սոցցանցերում:

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
12 անհավանական փաստ, որոնք կարող են անհեթեթություն թվալ
Սկանդալային գեղեցիկ․ 15 լուսանկար այն մասին, որ կանացի մարմինը՝ հրաշագեղ է
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց