Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜:
Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքած,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ:
Պետք է գիտնալ ցավը դաժան
Պահել օրվա քողի ներքո
Եվ զսպել ճիչն ատելության,
Որը վերջին բառն է սիրո:
Պետք է գիտնալ սառըն դատել
Եվ լռեցնել սիրտը մեռնող
Պետք է գիտնալ անհույզ դիտել,
Բայց ես չեմ կարող՝
Շա՜տ եմ սիրում ես քեզ,
Պետք է գիտնալ, բայց ես,
Ես չգիտե՜մ…
թարգմանությունը՝ Ա.Ալիքյան