fbpx

Պրեմիերա. Սիրուշո – «Ես ու դու»

Music & Lyrics: Sirusho

Ես ու Դու, ու թող սպասեն
Ես ու Դու, ու թող խոսեն
Քոնը կլինեմ հավետ, Քեզ հետ

Մենք իրար գտանք անսպասելի
Երդվեցինք լինել անբաժանելի
Կյանքը որոշեց ստուգել սերը մեր (սերը մեր)
Փորձություն տվեց ավել

Ես ու Դու իրար սիրեցինք,
Երբ աշխարհը գլխիվայր էր շրջվել
Ես տեսնում եմ Քեզ ու հոգիդ,
Ու ոչինչ չի կարող դա փոխել

Ես ու Դու, ու թող սպասեն
Ես ու Դու, ու թող խոսեն
Քոնը կլինեմ հավետ, Քեզ հետ

Ես ու Դու ընդդեմ ստի անհոգի
Կհարթենք ուղին մեր երազանքի
Ձեռքդ տուր ու հավատա` սերը կշողա
Չէի փոխի աշխարհը Քեզ հետ,
Կփոխենք աշխարհը Քեզ հետ

Ես ու Դու իրար սիրեցինք,
Երբ աշխարհը գլխիվայր էր շրջվել
Ես տեսնում եմ Քեզ ու հոգիդ,
Ու ոչինչ չի կարող դա փոխել

Ես ու Դու, ու թող սպասեն
Ես ու Դու, ու թող խոսեն
Քոնը կլինեմ հավետ, Քեզ հետ

Հավատա ուժին հոգու արդար
Հավատա, ու չի լինի դադար
Դու նայիր ու հավատա
Այն աչքերին, ուր դեռ կա սեր

Ես ու Դու իրար սիրեցինք,
Երբ աշխարհը գլխիվայր էր շրջվել
Ես տեսնում եմ Քեզ ու հոգիդ,
Ու ոչինչ չի կարող դա փոխել

Ես ու Դու, ու թող սպասեն
Ես ու Դու, ու թող խոսեն
Քոնը կլինեմ հավետ, Քեզ հետ

Տեսահոլովակը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պրեմիերա. Սիրուշո – «Ես ու դու»
Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը գրեթե միշտ բերում է