«Աշխարհում ոչ մի կարևոր մարդ չկա: Մի՞թե դուք կպնդեիք, որ բնության մեջ կա միայն մեկ կարևոր մանրէ»:
Գիտաֆանտաստիկ գրող Այզեկ Ազիմովը ընդհանուր առմամբ գրել է ավելի քան 500 գիրք: Մի խոսքով, նա հասցրել է շատ բան ասել…
Գրողի ցանկացած գիրք կարող է բաժանել մեջբերումների: Փոխըմբռնումը, կարեկցանքը և համաշխարհային խաղաղությունը արժեքներ են, որոնք քարոզել է Ազիմովը: Նրա խոսքերը ոգեշնչում են, ստիպում ժպտալ ու մտածել: Մենք առաջարկում ենք գրողի հիանալի ասույթների միայն մի փոքր մասը: Ոգեշնչվեք․
🟥 Երբեք թույլ մի տվեք, որպեսզի բարոյականությունը ձեզ հետ պահի ճիշտ արարքներից:
🟥 Գործերում հաջողության հասնելու համար պլանավորումը բավարար չէ: Պետք է կարողանալ իմպրովիզներ անել:
🟥 Հոգեբույժը ողջունում է հոգեբույժին. «Դուք լիովին առողջ եք: Իսկ ե՞ս»:
🟥 Ծերանալը մի ամբողջ գիտություն է: Ծերանալ պետք է բարությամբ, բարեսրտությամբ, գեղեցիկ, իսկ պետք է սկսել նրանից, որ բոլորը տեսնեն, որ դուք վայելում եք կյանքը և գոհ եք ինքներդ ձեզանից:
🟥 Համոզված եմ, որ ապագայում գրքին ոչինչ չի փոխարինի, ինչպես անցյալում ոչինչ չէր կարող փոխարինել դրան:
🟥 Յուրաքանչյուր ոք ազատ է հավատալու իր ուզածին: Ես միայն դեմ եմ ստիպելուն, որ բոլորը հավատան մեկ բանի:
🟥 Ցանկացած համակարգ, որը հավերժության նման, մի կույտ մարդկանց թույլ է տալիս որոշումներ կայացնել ամբողջ մարդկության փոխարեն, ընտրել ապագան մարդկության փոխարեն, անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ չափավորությունն ու անվտանգությունը սկսվում է համարվել բարձրագույն բարիք՝ միջակության հոմանիշներ: Նման Իրականության մեջ աստղերն անհասանելի են:
🟥 Մարդիկ երբեմն իրենց թերություններըհամարում են հասարակության թերություն և ցանկանում են վերափոխել Քաղաքները, քանի որ չգիտեն, թե ինչպես իրենց ուղղեն:
🟥 Բարձրաձայն ասեք այն, ինչը ձեզ վախեցնում է, և այս երեւույթը, կորցնելով առեղծվածի իր աուրան, սովորական ու հասարակ կթվա:
🟥 Նրա մոտ հայտնվեց հումորի զգացում. Տեսեք, սա էլ է ելք՝ իրականությունից մասամբ փախչելու ձևերից մեկը:
🟥 Աշխարհում ոչ մի կարևոր մարդ չկա: Մի՞թե դուք կպնդեիք, որ բնության մեջ կա միայն մեկ կարևոր մանրէ:
🟥 Աստված սիրում է մեզ բոլորիս, բայց մեզանից ոչ ոքով հիացած չէ:
🟥 Միշտ փորձեք նախ մտածել, իսկ հետո ավելի լավ է լռեք:
🟥 Դիետայի առաջին կանոնը. Եթե դա համեղ է, ուրեմն դա ձեզ վնաս է:
🟥 Եթե բժիշկն ասի, որ հինգ րոպե ժամանակ ունեմ ապրելու, ես մազերս չեմ պոկի: Ուղղակի տպագրական մեքենայի վրա կսկսեմ ավելի արագ տպագրել:
🟥 Կյանքը կորուստների շղթա է: Դուք կորցնում եք երիտասարդությունը, ծնողներին, սիրելիներին, ընկերներին, հաճույքները, առողջությունը և, վերջապես, բուն կյանքը: Դուք կարող եք չընդունել դա, բայց միևնույնն է կշարունակեք կորցնել: Ավելին, դուք կկորցնեք ձեր հանգստությունն ու հոգևոր հավասարակշռությունը:
🟥 Դուք այնքան շատ ես տառապել և տանձվել: Իսկ սիրո մեջ ամեն ինչ շատ պարզ է: Դուք պարզապես պետք է հարցնեք աղջկան: Այնքան հաճելի է սիրել և սիրվել: Ինչու՞ տառապել:
🟥 Ծեր մարդիկ միշտ համարում են, որ երիտասարդները դեռ ոչինչ չգիտեն սիրո մասին, մինչդեռ երիտասարդները վստահ են, որ ծերերն արդեն մոռացել են ամեն ինչ: Գիտեք, որ երկուսն էլ սխալվում են:
🟥 Այսօրվա կյանքի ամենացավալի կողմն այն է, որ գիտությունը շատ ավելի արագ է գիտելիք ստանում, քան հասարակությունը՝ իմաստություն:
🟥 Ըստ էության, մենք երբեք չենք փոխվում, պարզապես ժամանակի հետ մի փոքր ծերանում ենք և կնճռոտվում: Բայց դա դատարկություն է:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: