fbpx

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին: Ո՞վ է նա և ինչո՞վ է զբաղվում

Ամեն տարի, բոլորին հայտնի ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը: 2017թ. ամենաերիտասարդ միլիարդանոց կարողություն ունեցողը՝ 19 ամյա Ալեքսանդրա Անդերսենն է: Նա Հոլիվուդի աստղ չէ և ոչ էլ Սիլիկոնե հովտի արքայի դուստրն է, այլ պրոֆեսիոնալ ձիարշավորդուհի Նորվեգիայից, ում հաշվին կա 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ալեքսանդրայի ընտանիքը իր կարողությունը հավաքել է թութունի շնորհիվ: Դեռևս 1849թ. նրա պապուպապուպապը հիմնադրեց ընկերություն, որը դարձավ Նորվեգիայի ծխախոտ արտադրող ամենաառաջատար ընկերությունը: 2005թ. ընտանիքի գլուխը որոշեց 500 միլիոն դոլարով վաճառել բիզնեսը (էթիկական նկատառումներից ելնելով), իսկ ստացված գումարը ներդեց ներդրումային հիմնադրամներում: 2007թ. միստեր Անդերսոնը իր ընկերության բաժնետոմսերի 80%-ը տվեց իր դստրերին՝ Ալեքսանդրային և Կատարինային:

Աղջիկները շատ խնայողաբար էին վերաբերվում փողերին և փորձում էին դատարկ բաների վրա չծախսել դրանք: Ալեքսանդրան պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է ձիասպորտով և նույնիսկ հասցրել է ձեռք բերել միջազգային համբավ: 2013թ., Եվրոպայի երիտասարդական չեմպիոնատում նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 2014-ին՝ արծաթ: Առաջին անգամ նա ձի է նստել երեք տարեկան հասակում և այնպես է սիրահարվել ձիավարությանը, որ որոշել է իր մնացած կյանքը նվիրել հենց դրան: Ձիերի հանդեպ սերը նա ժառանգել է իր մորից՝ Քրիստինայից:

Այժմ Ալեքսանդրան իր պրոֆեսիոնալ սպորտսմեն ընկերոջ հետ բնակվում է Գերմանիայում, ում հետ նա ծանոթացել է մրցույթների ժամանակ, որոնց մասնակցում էին:

Նրա քույրը՝ Կատարինան, ով գրավում է ամենաերիտասարդ միլիարդատիրուհիների վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, շարունակում է բնակվել Օսլոյում և օգնում է հորը ընտանեկան բիզնեսում: Աղջիկը վարում է շատ համեստ ապրելակերպ և խոստովանում է, որ վարում է միայն օգտագործված ավտոմեքենաներ: Դա նրանց հոր ցանկությունն է. «Ես գնել եմ օգտագործված Audi՝ փոխարինելով տատիկի հին «Գոլֆը»: Հայրիկն ունի հստակ օրենքներ, որ մենք կարող ենք գնել լավ ավտոմեքենա, սակայն այն պետք է օգտագործված լինի», – խոստովանում է Կատերինան:

Ինքը՝ միստեր Անդերսոնը չի պնդում, որպեսզի դստրերը իրենց ակտիվ մասնակցությունն ունենան  ընտանեկան բիզնեսում: «Ես դստրերիս ընտրության հնարավորություն եմ տալիս, նրանք, առաջին հերթին, մարդ են, այլ ոչ թե ռոբոտներ, որոնց կարելի է ծրագրավորել», – ասում է նա:

Հնարավոր է, շատերը կերազեին պատկանել այդպիսի ունևոր ընտանիքի, սակայն ամեն ինչում կա իր դրական և բացասական կողմերը: ԶԼՄ-ների համակ ուշադրությունը, անդադար ճնշումները, բամբասանքներն ու ոչ դուրեկան խոսակցությունները միշտ գտնվում են մեծ փողերի կողքին: Իսկ ի՞նչ եք դուք մտածում այս առումով: Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին: Ո՞վ է նա և ինչո՞վ է զբաղվում
Google-ը թարմացրեց իր PageRank-ը