✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Հովհաննես Այվազովսկին միայն ծո՞վ էր նկարում։ Ոչ, ուղղակի նրա մյուս նկարները դուք չեք տեսել

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Հայ Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին շատերն են լսել և շատերն են դիտել նրա ապշեցնող ծովանկարները։ Սակայն շատ քչերը գիտեն, որ Հովհաննես Կոնստանտինովիչը նկարում էր նաև «ցամաքային» նկարներ։

Օրինակ իսկական հազվադեպություն է նրա ձմեռային բնապատկերները, որոնք ապշեցնում են առաջին իսկ վայրկյանից։

Այվազովսկու ձմեռային բնապատկերները առանձին ուշադրության են արժան։

«Ձմեռային բնապատկեր» նկարը ստեղծվել է 1876 թ.։ Դատելով այն բանից, որ ճանապարհը դեռևս պատված չէ ձնով, հեղինակը, հավանաբար, պատկերել է ձմռան սկիզբը։ Գունային գամանների մանրակրկիտ ընտրությունը թույլ է տալիս հասկանալ, որ ծառերը պատված են եղյամով։

Ձմռան «դաժան շունչը» հաղորդելու համար, նկարիչը օգտագործում էր կապույտ, մոխրագույն, վարդագույն և երկնագույն երանգներ։ Որոշ նկարներ դիտելիս, թվում է, թե ուր որէ քամի կսկսի և կլսվի ծառերի սոսափյունը։

Իր ամբողջ կյանքի ընթացքում Այվազովսկին նկարել է ավելի քան 6 հազար կտավ։ Նրա կյանքի օրոք կազմակերպվել է նկարչի 120 անհատական ցուցահանդես։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հովհաննես Այվազովսկին միայն ծո՞վ էր նկարում։ Ոչ, ուղղակի նրա մյուս նկարները դուք չեք տեսել
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց