Լուսանկարիչ Ջոն Ռանկինը որոշել է հետաքրքիր փորձարկում կատարել, որում մասնակցել են դեռահասներ: Նա խնդրել է մի փոքր խմբագրել իրենց լուսանկարները, նախքան ինտերնետում դրանք հրապարակելը: Աղջիկները նշել են, որ իրենց դուր է գալիս բնական գեղեցկությունը, սակայն արդյունքը պարզվեց բավական տխուր:
Փորձարկմանը մասնակցել են 13-ից մինչև 19 տարեկան 15 երիտասարդ աղջիկ:
Գրեթե բոլորը մեծացրել են շուրթերը, նեղացրել քիթը և ձերբազատվել պեպեններից:
«Ինձ անհանգստացրեց այն, թե որքան մեծ է նույնիսկ չնչին փոփոխությունը: Դա այնքան հեշտ է: Գրեթե նույն բանն է, ինչ քո կերպարով մուլտֆիլմի հերոս ստեղծես: Ժամանակն է եկել խոստովանել այն քայքայիչ ազդեցությունը, որ սոցիալական ցանցերը ունենում են մարդկանց ինքնագնահատականի վրա», – ասում է լուսանկարիչը:
https://www.instagram.com/p/BtRMUjKF-e7