Ատամնաբույժները հսկայական առաջընթաց են գրանցել և արդեն գտել են միջոց, որով իմպլանտների փոխարեն բնական ատամներ կաճեցնեն:
Նոր տեխնոլոգիան թույլ կտա ատամներն աճեցնել անմիջապես բերանում: Կոլումբիական համալսարանից դոկտոր Ջերեմի Մաուն ատամներ է ստեղծել անմիջապես ցողունային բջիջներից և ԴՆԹ-ից: Դա նոր հնարավորություն է բացում ատամնաբույժների և բոլոր նրանց համար, ովքեր ունեն ատամների հետ կապված խնդիրներ: Նոր տեխնոլոգիան ձեզ կազատի ատամ հեռացնելու տանջալից գործընթացից: Դա երաշխավորում է 9 շաբաթում նոր ատամների հայտնվելը: Բացակայող ատամները փոխարինվում են ցողունային բջիջներով, որոնք վերցվում են անմիջապես ձեր օրգանիզմից: Եվ ատամը միավորվում է շրջապատող հյուսվածքների հետ: Այո, դա շատ հեշտ է: Դա կարագացնի ռեգեներացիայի պրոցեսը, ինչն էլ կբերի արագ վերականգնման: Դա հույս է տալիս շատ մարդկանց և մեծ օգուտ կբերի ապագա սերունդներին: Ներկա պահին վերջերս բացահայտված այս պրոցեդուրան դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում և դեռևս հաստատված չէ լայն կիրառման համար:
https://youtu.be/OCkywYanYGk