fbpx

Հենրի Ֆորդի 18 կարկառուն մեջբերումները

Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ ավտոարտադրության հիմնադիր և մեծ մտածող Հենրի Ֆորդի մի քանի կարկառուն մեջբերումներ.

Մարդը մահանում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել, իսկ թաղումը՝ ընդամենը ձևականություն է։

Հանձվող մարդիկ ավելի շատ են, քան պարտության մատնվածները։

Թվում է, բոլորը փնտրում էին դեպի փողին տանող ամենակարճ ճանապարհը՝ ընդ որում շրջանցելով ամենակարճը, այն որը տանում է աշխատանքի միջով։

Օդը լի է մտքերով։ Դրանք անընդհատ թակում են ձեր գլուխը։ Դուք ուղղակի պետք է իմանաք, թե ինչ եք ցանկանում, հետո մոռանալ դա և զբաղվել ձեր գործով։ Միտքը կգա հանկարծահաս։ Այդպես է եղել միշտ։

Ծերունիները երիտասարդներին միշտ խորհուրդ են տալիս խնայել փողը։ Դա վատ խորհուրդ է։ Մի կուտակեք դրանք։ Ներդրեք փողը ձեր վրա։ Ես կյանքում, մինչև քառասուն տարեկան չեմ խնայել նույնիսկ մեկ դոլար։

Երբ թվում է, որ ամբողջ աշխարհը քո դեմ է դուրս եկել, հիշի՛ր, որ ինքնաթիռը թռնում է քամուն հակառակ ուղղությամբ։

Հաջողակ մարդիկ առաջ են անցնում, օգտագործելով այն ժամանակը, որը մյուսները դատարկ տեղն են սպառում։

Մտածելը՝ ամենադժվար գործն է։ Երևի հենց այդ պատճառով է, որ դրանով շատ քչերն են զբաղվում։

Լավագույն ընկերը նա է՝ ով կարող է բացահայտել այն ամենալավը, ինչ թաքնված է մեր հոգում…

Ես փորձում էի կյանքս ապրել այնպես, ինչպես դա ինձ համար կցանկանար մայրս։

Մարդը իր պահվածքի երկու պատճառ ունի՝ մեկը իրականն է, իսկ երկրորդը՝ այն, որը գեղեցիկ է հնչում։

Ժամանակը չի սիրում, երբ իրեն դատարկ տեղն են ծախսում։

Անհաջողությունը՝ ամեն ինչ կրկին սկսելու հնարավորություն է, բայց այս անգամ ավելի իմաստուն կերպով։

Փողի ագահությունը՝ փող չվաստակելու ճշմարիտ ուղին է։ Բայց եթե ծառայում ես ծառայելու համար, հաճույքի համար, որը տրվում է ճշմարիտ գործի գիտակցումով, ապա փողը ինքն իրենով հայտնվում է և նույնիսկ առատությամբ։

Նրանք ամենուր են՝ այդ տարօրինակ մարդիկ, ովքեր չգիտեն, որ երեկը՝ երեկ էր, և ովքեր ամեն առավոտ արթնանում են անցած տարվա մտքերը գլխում։

Եթե ես անեի միայն այն, ինչ մարդիկ ինձանից ուզում են, ապա մարդիկ մինչ հիմա կերթևեկեին կառքերով։

Որակը՝ ինչ-որ բան ճիշտ անելն է, երբ քեզ ոչ մեկ չի նայում։

Բիզնեսը, որը բացի փողից ուրիշ ոչինչ չի արտադրում՝ աղքատ բիզնես է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հենրի Ֆորդի 18 կարկառուն մեջբերումները
Իմաստուն կնոջ 7 գաղտնիքները