Հարգելիներս Ձեզ եմ ներկայացնում Արխանգելոյի բլոգի ֆեյսբուքյան էջի 2000-րդ մասնակցի (հավանողի)՝ Արփինե Շահվերդյանի ստեղծագործություններից մեկը:
Նաև կուզեմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրա համար որ Արփինեն դարձավ էջի 2000-րդ հավանողը:
Մի մեծ տարածություն
Որ կունենա վատ ազդեցություն
Խոսքեր անկոտրուն
Բայց տարածություն և մի մեծություն:
Ո՞րն է ճիշտ, Աստված իմ, ասա ինձ խնդրեմ՝
Թողնե՞լ, հեռանա՞լ անխոս,
Ինչպես կվարվեր մի բարբարոս,
Կտրե՞լ օվկիանոս մի հսկա,
Թե՞ թողնել մտքերն այդ ակամա:
Հեռանա՞լ, գնա՞լ, փախչե՞լ բոլորից
Եվ թողնել մի դրություն տանջալից,
Ապրել ներկայո՞վ և թողնել ամեն ի՞նչ
Թե՞ ընտրել ապագա. չգիտես էլ չի լինի արդյոք այն կործանիչ:
Ատու՛մ եմ քեզ ներկա, ատում քեզ՝ ապագա
Ատում եմ ինչպես մի անհաս երեխա…
© Արփինե Շահվերդյան