fbpx

Այս ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ

Չէ, չեմ ուզում հավատալ, ուղակի հավատս չի գալիս, ախր անհնար է այսպիսի բաներ. այս ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ: Ամեն օր մի նոր դժբախտության լուռ ենք լսում կապված մեր բանակի հետ: Ամեն օր մեր երիտասարդներից մեկը կամ զոհվում, կամ էլ կիսամարդ է դառնում: Չէ, չեմ կարողանում հավատալ:

Ախր ես էլ եմ ծառայել 1997թ.-ին, ախր մեր վախտ ինչի՞ այսպիսի բաներ չէին կատարվում:  Հա մեր վախտ էլ բանակում կաին լավ տղեք, վատ տղեք, գործ անող, կամ չանող տղեք, բայց այսպիսի վայրագություններ, անմարդկային վերաբերմունք չկար ու չէր կարող լինել:   Հիմա ի՞նչ կատարվեց մեր բանակի հետ, ինչի՞ ամեն ինչ այսքան ապականվեց:

Ախր այսպես մենք ինքներս մեզ ենք կործնում, ախր մեր բանակը մեզ հաց ու ջրի պես պետք է: Պետք է ուժե՛ղ, պետք է հպա՛րտ: Իսկ ի՞նչ ենք տեսնում՝ օր-օրի բարոյալքում, թուլացում, պառակտում ու ոչնչացում:

Ու զարմանում եմ գիտե՞ք: Արդեն որերորդ դեպքն է, մինչև մամուլն ու սոց կայքերը ձայները գլուխները չգցեն զինդատախազությունը տեղից չի շարժվում:

Մի քանի օր առաջ էր ինչ ամբողջ Հայաստանը խոսում էր բանակում սպանված հայ զինվոր Աղասի Աբրահամյանի մասին, իսկ այսօր  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը  տարածեց մի տեսանյութ, որտեղ ցուցադրում են մի զինվորի՝ Հովհաննես Վարդանյանին, որին բանակում խելագարության են հասցրել (տեսանյութը ներքևում):

Երազում եմ, որ այս ամենը սուտ լինի, որ պարզվի, որ ընդամենը այս երիտասարդը ձևեր է անում, բանակից ազատվելու համար: Այո երազում եմ, որ այդպես լինի, քանի որ չեմ ուզում հավատալ և ընդհանրապես չեմ ուզում, որ մեր բանակը իրականում այնպիսին լինի ինչպիսին պատկերվում է մեզ վերջին շրջանում:

Ախր բանակը մեր ուժն է ու խաղաղության գրավականը…

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այս ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ
Թեստ. Ի՞նչն եք գնահատում մարդկանց մեջ