
Այսօր Արցախի հանրապետության մաքրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել զինվորական շքերթ նվիրված մայիսի 9-ին, Հաղթանակի օրվան:
Շքերթի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նախ անձամբ այնտեղ չեմ եղել և հետո այդ մասին շատ լավ խոսում են լուսանկարները:
Ով ինչ ուզում է ասի, միևնույնն է, ես հպարտանում եմ մեր Հայոց Բանակով, հպարտանում և ուրախանում:
Ես ոչ մի առնչություն չունեմ զինվորականության և բանակի հետ, միայն այն որ ծառայել եմ Հայաստանի Հանրապետության ազգային բանակում և այն, որ հարկ եղած դեպքում, առանց վարանելու պատրաստ եմ միանալ բանակին և պաշտպանել իմ Հայրենիքը: Ուղղակի որպես հայ, մեծ հպարտություն եմ ապրում տեսնելով այս ամենը և զգացմունքներիս առատությունը ստիպում է կիսվել Ձեզ հետ:
ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հպարտանում եմ մեր բանակով, որովհետև այն իսկապես ուժեղ և ունակ բանակ է, իսկ նոր սպառազինությունների հայտնվելը է՛լ ավելի է ուրախացնում, որովհետև մեր բանակը որակի և մարտունակության մի նոր մակարդակ է հաղթահարում:
Ինչևէ, նայեք լուսանկարները և հույս ունեմ, որ Ձեզ մոտ նույնպես կլինի հպարտության զգացում:
Լուսանկարները ֆոտոբլոգեր Ալբերտ Ոսկանյանինն են և վերցրել եմ Այստեղից: Հուսով եմ պարոն Ոսկանյանը դեմ չի լինի:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: