fbpx

«Ինչ ցանես՝ այն էլ կհնձես»։ 12 մեջբերում կարմայի մասին

Հասունությունն այն է, երբ բավական ուժ ունես քեզ վիրավորողին ոչնչացնելու համար, բայց դու ուղղակի խորը շունչ ես քաշում և հեռանում: Մնացածը կարման կանի:

Մի՛ կրեք ձեր վիրավորանքներն ու վերքերը ձեր ներսում: Սա ծանր ու ճնշող բեռ է։ Ի վերջո, կյանքն ինքը կպատժի այն մարդկանց, ովքեր ցավեցրել են ձեզ։ Ինչ ցանես՝ այն էլ կհնձես:

Ուստի մեր խնդիրն առաջ գնալն է, իսկ կարման, ինչպես ասում են, ամեն ինչ կկարգավորի…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Երբ թռչունը ողջ է, նա միջատներ է ուտում: Երբ թռչունը սատկում է, միջատներն են նրան ուտում։ Ժամանակներն ու հանգամանքները կարող են փոխվել մեզանից յուրաքանչյուրի համար ցանկացած պահի: Այնպես որ, երբեք ոչ ոքի վերևից մի՛ նայեք և մի՛ վնասեք որևէ մեկին: Այսօր դուք կարող եք լինել շատ ուժեղ և հզոր։ Բայց հիշեք, որ ժամանակը շատ ավելի ուժեղ է: Մեկ ծառից կարելի է միլիոն լուցկի պատրաստել: Բայց կարող է գալ ժամանակը, երբ միայն մեկ լուցկով կարող է այրվել միլիոնավոր ծառ: Ուրեմն լավ մարդ եղեք և բարին գործեք։

2. Նա, ով պնդում է, որ վրեժը քաղցր է, կյանքում երբեք իսկապես քաղցր բաներ չի ճաշակել:

3. «Կարմայի ավտոբուսը» երբեմն ուշանում է։ Դա պայմանավորված է նրանով, որ դրա պահանջարկը մեծ է: Մի անհանգստացիր։ Այն, այնուամենայնիվ, վաղ թե ուշ կժամանի։

4. Եթե ցանկանում եք երջանկություն գտնել, դադարեք մտածել վրեժխնդրության մասին։ Երբ դադարեք մտածել ձեր թշնամիների դժբախտության մասին, ավելի շատ ժամանակ և էներգիա կունենաք սեփական երջանկության վրա աշխատելու համար:

5. Լավագույն վրեժը առաջ շարժվելն է, և թույլ տալ, որ մնացածը կարման անի:

6. Լավություն արեք: Այն անպայման կվերադառնա ձեզ մոտ ամենաանսպասելի պահին և ամենաանսպասելի ձևով։ Սա կոչվում է կարմա:

Կարդացեք նաև՝ Կարմայի 12 քիչ հայտնի օրենքները (դրանք կփոխեն ձեր կյանքը)

7. Հասունությունն այն է, երբ բավական ուժ ունես քեզ վիրավորողին ոչնչացնելու համար, բայց դու ուղղակի խորը շունչ ես քաշում և հեռանում: Մնացածը կարման կանի:

8. Ազատվեք անցյալի ցավից, թույլ տվեք, որպեսզի կարման թշնամու ձեռքից խլի իր «ավարը»:

9. «Ես տեսնում եմ քեզ», – Կարմա:

10. «Այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում քեզ, դա նրանց կարման է, իսկ այն, թե դու ինչպես ես արձագանքում՝ քո կարման է», – Ուեյն Դայեր:

11. Երբեք չպետք է վրեժխնդիր լինել։ Նրանք, ովքեր ցավ են պատճառել, ի վերջո, բումերանգի օրենքով ամեն ինչ ետ կստանան: Կարման միևնույնն է կխլի նրանց «ավարը»:

12. Թող ձեր մտքերը լավը լինեն։ Խոսքերը՝ հաճելի։ Գործերը՝ բարի։ Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.75 из 5 )
MediaMag
«Ինչ ցանես՝ այն էլ կհնձես»։ 12 մեջբերում կարմայի մասին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններից որո՞նք են համարվում զգայուն և հասկացող