fbpx

20 խորաթափանց մեջբերումներ Արիստոտելից

«Ոմանք կուտակում են այնպես, կարծես պետք է հավերժ ապրեն, մյուսները ծախսում են այնպես, կարծես ուր որ է պետք է մահանան»։

Արիստոտելը հին հույն փիլիսոփա է, Պլատոնի աշակերտը, իսկ մ.թ.ա. 343 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը: Անտիկ դարաշրջանի դիալեկտիկներից ամենաազդեցիկը, ֆորմալ տրամաբանության հիմնադիրը։ Նա ստեղծել է հայեցակարգային ապարատ, որը մինչ հիմա ներթափանցում է փիլիսոփայական լեքսիկոնը և գիտական ​​մտածողության բուն ոճը:

Արիստոտելը առաջին մտածողն էր, ով ստեղծեց փիլիսոփայության համապարփակ համակարգ, որն ընդգրկում էր մարդկային զարգացման բոլոր ոլորտները՝ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, քաղաքականություն, տրամաբանություն, ֆիզիկա։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մենք հավաքել ենք Արիստոտելի ուսանելի և ոգեշնչող ասույթների ընտրանին, որոնք ի հայտ են եկել հին աշխարհի սրտում:

1. Ընկերը երկու մարմնում ապրող մեկ հոգի է:

2. Ասա ինձ այնպես, որ ես քեզ տեսնեմ։

3. Մենք զրկվում ենք հանգստից, որպեսզի հանգիստ ունենանք իսկ խաղաղ ապրելու համար պատերազմ ենք մղում։

4. Շփումից հաճույք ստանալը ընկերության գլխավոր նշանն է։

5. Ով ընկերներ ունի, նա ընկեր չունի։

6. Սերը թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել։

7. Յուրաքանչյուր մարդու համար հատկանշական է սխալվելը, բայց ոչ ոքի, բացի հիմարից, հատկանշական չէ համառել սխալի մեջ:

8. Երբեք չի եղել մեծագույն միտք առանց խելագարության խառնուրդի:

9. Բոլորի ընկերը՝ ոչ ոքի ընկեր չէ:

10. Նա, ով ունակ չէ ապաշխարելու, անբուժելի է:

11. Մարդը երկու տարի սովորում է խոսել, իսկ հետո ամբողջ կյանքում՝ լռել։

12. Հարցին, թե ինչպես կարող են աշակերտները հաջողության հասնել, նա պատասխանեց. «Անցնել նրանց, ովքեր առջևում են, և չսպասել նրանց, ովքեր հետևում են»։ Նա կրթությունն անվանում էր ծերության լավագույն նախապատրաստություն։

13. Էգոիզմը բաղկացած է ոչ թե ինքն իրեն սիրելուց, այլ այդ սիրու ավելի մեծ աստիճանից, քան պետք է:

Կարդացեք նաև՝ 15 կարևոր կյանքի դաս Արիստոտելից

14. Սիրել նշանակում է ուրիշին ցանկանալ այն, ինչ համարում ես բարիք, և ընդորում, ցանկանալ ոչ թե հանուն քեզ, այլ հանուն նրա, ում սիրում ես և փորձել, եթե հնարավոր է, այդ բարիքը մատուցել նրան։

15. Ով գիտելիքով առաջ է գնում, բայց բարոյականությունից հետ է մնում, ավելի շուտ հետ է գնում, քան առաջ:

16. Խելքը ոչ միայն գիտելիքի մեջ է, այլ նաև գիտելիքը գործնականում կիրառելու կարողության:

17. Առատաձեռն մարդը նա է, ով ճիշտ ժամանակին ճիշտ բան է տալիս ճիշտ մարդուն:

18. Ինքդ սիրելն ավելի լավ է, քան լինել սիրված. սիրելը հաճույք և լավություն պարգևող գործողություն է, իսկ սիրված լինելը սիրո օբյեկտում որևէ ակտիվություն չի առաջացնում: Այնուամենայնիվ, փառասիրությունից դրդված մարդիկ նախընտրում են լինել սիրելի, քան իրենք սիրեն, քանի որ սիրելի լինելը կապված է ինչ-որ գերակայության հետ։

19. Մեծահոգի մարդը առանձնանում է նրանով, որ նա իր համար օգուտ չի փնտրում, բայց պատրաստակամ է բարիք անել ուրիշներին:

20. Ոմանք կուտակում են այնպես, կարծես պետք է հավերժ ապրեն, մյուսները ծախսում են այնպես, կարծես ուր որ է պետք է մահանան:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
20 խորաթափանց մեջբերումներ Արիստոտելից
2 կանացի որակ, որոնք տղամարդիկ ուղղակի շատ են սիրում