Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները լի են մարդկային էության, սիրո, կյանքի և ընկերության մասին խորը դիտարկումներով։ Անցել է գրեթե 5 դար, սակայն դրանք այսօր էլ ավելի քան երբևէ արդիական են։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
25 վառ ու խորը մեջբերում մեծ դրամատուրգի և բանաստեղծի ստեղծագործություններից, որոնք կստիպեն ևս մեկ անգամ մտածել ամենագլխավորի մասին.
1. Ամենևին անհոգիության նշան չէ՝ լռակյացությունը։ Որոտում է միայն այն, ինչ ներսից է դատարկ:
2. Այնքան քաղցր է մեղրը, որ վերջապես դառն է թվում: Համի առատությունը սպանում է համը:
3. Մենք նյարդայնանում ենք մանրուքներից, երբ վիրավորված ենք որևէ լուրջ բանից։
4. Փոթորկի ժամանակ տրված երդումները մոռացվում են պարզ եղանակին:
5. Մայր բնությունն իմաստուն է, որդին է անուղեղ։
6. Որտեղ քիչ բառեր, այնտեղ դրանք կշիռ ունեն:
7. Սերը փախչում է նրանցից, ովքեր հետապնդում են նրան, իսկ նրանք, ովքեր փախչում են նրանից՝ նետվում է վզին:
8. Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտությամբ են կպչում, որքան վարակիչ հիվանդությունները: Հենց այդ պատճառով, ընտրեք ձեր ընկերներին:
9. Երջանկությունը որսալու համար պետք է կարողանալ վազել:
10. Մարդկանց մեծամասնությունը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը տխրեցնում:
11. Տղամարդիկ նման են ապրիլին, երբ սիրահարվում են, և դեկտեմբերին, երբ նրանք արդեն ամուսնացած են:
12. Հաճույքի հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան բուն հաճույքը:
Կարդացեք նաև՝ Երբեք մի վիճեք հիմարների հետ. 30 հեգնական մեջբերում Մարկ Տվենից
13. Շատ մի թեժացրեք վառարանը ձեր թշնամիների համար, այլապես կվառվեք դրա մեջ ինքներդ:
14. Սրամիտ խոսքի հաջողությունն ավելի շատ կախված է լսողի ականջից, քան խոսողի լեզվից:
15. Ի՞նչ է նշանակում անունը։ Վարդը բուրում է ինչպես վարդը, անկախ նրանից՝ վարդ կանվանես, թե ոչ։
16. Յուրաքանչյուր խելագարություն ունի իր տրամաբանությունը։
17. Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, իսկ սիրել հնարավոր է միայն հոգին:
18. Ագռավը ցեխով կպատի իր թևերը՝
Ոչ ոք, միևնույնն է, չի նկատի,
Իսկ կարապը, չնայած իր բոլոր ջանքերին,
Չի կարողանա ճերմակից մաքրել մի փոքրիկ բիծը …
19. Մեկ հայացքով կարելի է սպանել սերը, մեկ հայացքով էլ կարելի է վերակենդանացնել այն:
20. Վախկոտը մահանում է իրեն սպառնացող ամեն վտանգի դեպքում, իսկ համարձակին մահը հասնում է միայն մեկ անգամ:
21. Խեղճ ճզմված միջատը տառապում է նույնքան, որքան մեռնող հսկան։
22. Հաջողության երեք կանոն. իմանալ ավելին, քան մնացածը, աշխատել ավելի շատ, քան մյուսները, սպասել ավելի քիչ, քան մնացածը:
23. Այս աշխարհում չկա ոչ մի վատ կամ լավ բան: Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանի նկատմամբ։
24. Լավագույնը ուղիղ և պարզ ասված խոսքն է:
25. Ուրիշի մեղքերը դուք այնքան ջանասիրաբար եք քննադատում, սկսեք ձեզնից և ուրիշի մեղքերին հերթ չի հասնի: