fbpx

15 կարևոր կյանքի դաս Արիստոտելից

15 կարևոր կյանքի դաս, արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկի՝ Արիստոտելի կողմից.

1. Իմաստուն մարդը իզուր տեղը իրեն վտանգի չի ենթարկի: Բայց հանուն մեծագույն գործերի նա պատրաստ է նույնիսկ տալ իր կյանքը:

2. Անհավասարության ամենավատ դրսևորումն է՝ հավասարեցնել անհավասար բաները:

3. Երիտասարդությունը միշտ գտնվում է մի վիճակում, ինչը շատ նման է հարբածությանը:

4. Մենք դառնում ենք արդարացի՝ կատարելով արդարացի արարքներ, զուսպ՝ ցուցաբերելով զսպվածություն, խիզախ՝ ցուցաբերելով խիզախություն:

5. Չեն լինում մեծագույն հանճարներ առանց խելագարության որոշակի աստիճանի:

6. Նա ով գիտի՝ անում է: Նա ով հասկանում է՝ սովորեցնում է:

7. Անհաջողություններից փախուստը դա վախկոտության դրսևորում է: Ինքնասպանությունը չի կարող արդարացվել ոչ մի կյանքի դժբախտությամբ կամ անհաջողությամբ:

8. Մենք այն ենք, ինչ անընդհատ անում ենք: Սեփական գործում կատարելությունը դառնում է ոչ թե գործողություն, այլ բնավորություն:

9. Հոգին ու մարմինը անբաժանելի են, ինչպես դրոշմակնիքն ու մեղրամոմը:

10. Պետք է արժանին մատուցել այն մարդուն, ով կարողանում է բարկանալ այն ժամանակ երբ պետք է, այն մարդու վրա՝ ում վրա, որ պետք է, այն պատճառով, որով պետք է, այնքան, որքան որ հարկավոր է:

11. Դուք ոչնչի, երբեք չեք հասնի առանց տղամարդկության: Դա խելացիության մեծագույն որակն է, պատվից հետո:

12. Երիտասարդներին հեշտ է խաբել, որովհետև նրանք ապրում են հույսով լի:

13. Այն ինչ մեր ուժերով կարող ենք անել, կարող ենք և չանել:

14. Նա, ով հաճույք է ստանում միայնությունից՝ կամ վայրի կենդանի է, կամ Աստված:

15. Ոչ ոք չի համաձայնվի ապրել առանց ընկերների, նույնիսկ եթե փոխարենը նրանց առաջարկեն աշխարհի բարիքները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
15 կարևոր կյանքի դաս Արիստոտելից
Ինչպիսի տեսք ունի Ձեր երազանքների տունը՝ ըստ Ձեր Կենդանակերպի նշանի