fbpx

Արեգակնային համակարգի ամենա-ամենաները

Մեր արեգակնային համակարգում կան բազմաթիվ մոլորակներ, մոլորակակերպեր, աստերոիդներ, գիսաստղեր և շատ ու շատ տիեզերական այլ օբյեկտներ: Այս նյութում դուք կծանոթանաք  արեգակնային համակարգի ամենաբարձր լեռան, ամենամեծ կիրճի և այլ ամենաների հետ:

Ամենաբարձր  լեռը

Արեգակնային  համակարգի  ամենաբարձր  լեռը  իրականում  Մարսի  վրայի  Օլիմպոսը  չի,  ինչպես  մենք  գիտենք:  Օլիմպոսը  ամենաբարձրն  է  համարվել  մինչև  1997  թվականը,  երբ  Համլ  աստղադիտակը  հայտնաբերեց  Վեստա  աստերոիդի  հարավային  բևառում  գտնվող   «Rheasilvia  central  peak» լեռը: Լեռն ունի 22կմ  բարձրություն  և  շուրջ  200կմ  տրամագիծ: Այն ձևավորվել է մոտ 3.8 միլիարդ տարի առաջ և այդ ժամանակ այն ունեցել է գրեթե 25 կմ բարձրություն, սակայն մոտ 1 միլիարդ տարի առաջ նրա հենց գագաթին է բախվել երկնաքար, որի արդյունքում նրա բարձրությունը կրճատվել է 3 կմ-ով: Դա է փաստում նրա գագաթի վրա գտնվող հարվածային խառնարանը, որն ունի 13 կմ տրամագիծ:

Картинки по запросу rheasilvia

Похожее изображение

Ամենամեծ  կիրճը

Մարս մոլորակի վրա գտնվող Մարիների հովիտը համարվում է մեր արեգակնային համակարգի ամենամեծ կիրճերի համակարգը: Այն այդպես է անվանվել ի պատիվ ամերիկյան «Մարիներ» նախագծի, որի  շրջանակներում 1971-1972 թվականներից ամերիկյան «Մարիներ-9» սարքը հայտնաբերեց կիրճը: Այն տեղակայված է Թարսիս նահանգից հյուսիս-արևմուտք և ձգվում է հասարակածի ուղությամբ: Հովիտն ունի 4500 կմ երկարություն, 200 կմ լայնություն և մինչև 11 կմ խորություն: Կիրճը գերազանցում է հանրահայտ Գրանդ-Կոնյոնը երկարությամբ 10, լայնությամբ և խորությամբ 7 անգամ: Մարիների հովիտի ձևավորման վերաբերյալ առաջ է քաշվել բազմաթիվ վարկածներ, սակայն դրանցից ամենահավանականը երկուսն են: Ըստ առաջինի այն առաջացել է Մարսի ձևավորման վաղ ժամանակահատվածում՝ մոլորակի սառեցման հետևանքով, իսկ մյուս վարկածի համաձայն՝ հովիտը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ հեռացել է մոլորակի մակերևույթի տակի լավան:


Ամենամեծ  հրաբուխը

Մեր արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխը՝ Մարսի Օլիմպոս լեռն է, որն ունի 21.9 կմ բարձրություն, 540 կմ տրամագիծ և զբաղեցնում է 300,000  կմ2 տարածք: Նրա հենց գագաթի վրա է գտնվում հրաբխային խառնարանը, որն իր հերթին ունի 85 կմ երկարություն, 60 կմ լայնություն և 3 կմ խորություն: Լեռան գագաթի վրա մթնոլորտային ճնշումը հասնում է 2 %-ի, հատկանշական է, որ Էվերեստի վրա մթնոլորտային ճնշումը կազմում է 25 %: Օլիմպոսը առաջացել է 3.383 միլիարդ տարի առաջ և համարվում է հանգած հրաբուխ: Լեռան լայնությունը գերազանցում է բարձրությանը 3 անգամ, և դա փաստում է այն մասին, որ  հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել երկար ժամանակ: «Mars Express» սարքավորման կողմից կատարված լուսանկարները անալիզի ենթարկելուց հետո պարզ դարձավ, որ նրա վրայի ամենաթարմ լավայի շերտն ունի 2 միլիոն տարվա պատմություն և հնարավոր է, որ մոտ ապագայում հրաբուխը կգործի և կժայթքի:

Картинки по запросу olympos mons mars

Картинки по запросу olympos mons mars

Ամենամեծ  ժայռը

Երբ 1986 թվականի հունվարին «Վոյաջեր-2» զոնդը մոտեցավ Ուրան մոլորակի բնական արբանյակներից մեկին՝ Միրանդաին, այն կատարեց բազմաթիվ լուսանկարներ և ուղարկեց երկիր, որոնք ենթարկվեցին մի շարք անալիզների: Նկարներից մեկում երևում է Միրանդայի վրա մեծ ժայռ, որը հետագայում պարզվեց, որ ունի 5 կմ բարձրություն, իսկ 2016 թվականին նոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժայռն ունի ավելի քան 20 կմ բարձրություն, որով էլ համարվեց արեգակնային համակարգի ամենաբարձր ժայռը, այն կոչվեց «Վերոնա»: Ժայռի ծագումը դեռևս անհայտ է:

Ամենամեծ  խառնարանը

Դրանք հիմնականում երկուսն են, առաջինը ըստ գիտնականների, կասկածի տակ է դրված, բայց երկրորդը հաստատված է:

Առաջինը՝ Մարսի «հյուսիսային բևեռային ավազանը», որը զբաղեցնում է մոլորակի տարածքի մոտ 40%-ը։ Ըստ որոշ գիտնականների առաջացել է որևէ հսկա օբյեկտի՝ հավանաբար երկնաքարի հետ բախման արդյունքում միլիարդավոր տարիների առաջ, որը ունեցել է մարսի զանգվածի  2 %-ը:  Այն ունի մոտ 10,600 x 8,500 կմ տրամագիծ։

Վարկած կա, որ ժամանակին Մարսը ունեցել է 3 բնական արբանյակ և նրանցից մեկը ընկել է մարսի վրա: Սակայն այս փաստերը դեռ հստակ  չեն:

Картинки по запросу north polar basin mars

Երկրորդ՝ Մարսի «Ուտոպիա» հարթավայրը նույնպես համարվում է հարվածային խառնարան, այն զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը արեգակնային համակարգում: Ունի 3300 կմ տրամագիծ: Երբ  «Viking-2» տիեզերանավը վայրէջք կատարեց հարթավայր, կատարեց որոշ լուսանկարներ, այնուհետև այդ լուսանկարները ուղարկվեց երկիր և պարզ դարձավ, որ այս վայրում թափված քարաբեկորները կազմված են բարդ շերտավոր ապարներից:

Картинки по запросу utopia mars

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արեգակնային համակարգի ամենա-ամենաները
«Մենք պիտի հաղթենք մեր հայությամբ». Սերժ Թանկյանն Արցախի մասին երգ է գրել