Մարդիկ, չնայած ակնհայտ ապացույցներին, չեն սիրում խոստովանել իրենց սխալները:
Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագի կողմով ներքև:
Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը: