fbpx

Ընկերներ ձեռք բերելու դյուրին միջոց

Ինչպես հեշտ և արագ ձեռք բերել ընկերներ…

1. Մարդկանց վերաբերվեք այնպես, կարծես վերջին անգամ եք տեսնում նրանց, և բոլորին գովասանք եք պարտք

Այդպես շատ կարճ ժամանակ հետո ձեր շուրջը կլցնեք նորանոր ընկերներով։

2. Եթե ուզում եք ընկերներ ձեռք բերել՝ իմացեք, որ դրա ամենակարճ միջոցը նրանց սեփական նշանակալիությունը զգացնելն է

Ցանկացած մարդ ունի սեփական նշանակլիությունը զգալու կարիք, զգացրեք նրանց դա, և նրանք կզգան ձեր կարիքը։

3. Մարդիկ հարազատ են դառնում աստիճանաբար, իսկ օտար են դառնում ակնթարթորեն

Մի քննաադատեք մարդկանց։ Այդպես միայն թշնամիներ ձեռք կբերեք։ Հիշեք, եթե քննադատեք մարդկանց՝ նրանք կամ ձեզ են քննադատելու, կամ պաշտպանվելու են։

Դեյլ Քարնեգին ասել է.

«Քննադատությունը նման է փոստային աղավնու, այն միշտ հետ է վերադառնում»։

4. Եղեք ուշադիր լսող։ Լավ ունկնդիր լինելու ունակությունը հանդիպում է հազվադեպ, քան որևէ այլ լավ ունակություն

Այն մարդը, որը միայն իր մասին է խոսում, միայն իր մասին է մտածում՝ անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացաց լինի։

Կոլումբիայի նախագահ Նիկոլաս Միրես Բատներ

Անհուսալիորեն անկիրթ է։ Լավ զրուցակից լինելու համար պետք է ուշադիր ունկնդրող լինել, այլ ոչ խոսացող։ Քանի որ մարդիկ ավելի շատ խոսել են սիրում քան լսել՝ ուստի եղեք ուշադիր լսող։

Եղեք ուշադիր, լսեք մարդկանց, թույլ տվեք նրանց բացել իրենց սիրտը ձեր առաջ։

Շատ կարևոր է նաև մարդկանց անուններով դիմելը։ Հիշե՛ք, մարդկանց համար ամենակարևոր բառը՝ իրենց անունն է։ Մի մոռացեք, մարդկանց 100 անգամ ավելի շատ հետաքրքրում են իրենք, և իրենց խնդիրները, քան դուք և ձեր խնդիրները։

 5. Խոսացեք այն ամենի շուրջ ինչը ձեր զրուցակցին է հետաքրքրում

Օրինակ ծնողների հետ իրենց երեխաներից, աշխատող մարդու հետ՝ իր աշխատանքից, գործատեր մարդու հետ՝ թե ինչպես է հասել իր դիրքին և այլն․․․

Շփվելու և նոր ընկերներ ձեռք բերելու հարցում մաղթում եմ ձեզ հաջողություն։ Շրջապատեք ձեզ լավ մարդկանցով։

Հրապարակման ներկայացրեց՝ Գրիգոր Հինդոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ընկերներ ձեռք բերելու դյուրին միջոց
ԹԵՍՏ. Ո՞ր էմոցիան է Ձեր մոտ գերակայում