fbpx

Առակ սիրո մասին: Երկու արքայադուստր

Կար չկար մի բաց մանուշակագույն արքայադուստր կար: Նա այս աշխարհում ամենից շատ ուզում էր հանդիպել իր արքայազնին: Արքայազնը պետք է լինի անկրկնելի: Դա հաստատ գիտեր բաց մանուշակագույն արքայադուստրը:

Եվ նա այնքան էր վախենում բաց թողնել իր արքայազնին, որ ժամանակ չէր տրամադրում հասարակ տղամարդկանց: Եվ ապրում էր նա միայնակ:

Փողոցի մյուս ծայրում ապրում էր մանուշակագույն արքայադուստրը, ով ամենից շատ աշխարհում ուզում էր հանդիպել իր արքայազնին: Արքայազնը պետք է լինի անկրկնելի: Դա հաստատ գիտեր մանուշակագույն արքայադուստրը: Եվ նա այնքան էր վախենում բաց թողնել իր արքայազնին, որ բաց չէր թողնում ոչ մի տղամարդու, և հետո թողնում էր՝ մտածելով, որ արքայազնը պետք է ավելի լավը լինի:

Այս արքայադստրերը մտերիմ էին և հաճախ էին միմյանց հետ վիճում.

– Ինչպե՞ս կարող ես հանդիպել քո արքայազնին, երբ ամբողջ ժամանակդ ծախսում ես ամեն պատահածի վրա: Մինչ դու նրանց հետ ես, քո արքայազնը կողքով կանցնի, – ասում էր բաց մանուշակագույնը:

– Իսկ դու ինչպե՞ս կարող ես ճանաչել քո արքայազնին, եթե մոտ չես թողնում նրան, – ասում էր մանուշակագույնը:

Եվ ամեն մեկը վստահ էր իր ճշմարտացիության վրա:

Անցնում էին տարիներ: Արքայադստրերը նախկինի պես ապրում էին առանց արքայազների: Եվ ոչինչ փոխել հնարավոր չէր:

Երբ արքայադստրերը ծերացան, նրանք նստած այգու նստարանին լաց էին լինում, որովհետև նրանց կյանքն անցել էր, իսկ դրանից ամենագեղեցիկ հգիշողությունը՝ մնացել էր սպասումը:

– Կյանքը անարդար է մեր հանդեպ, – ասում էին նրանք:

– Դա դուք եք անարդար կյանքի հանդեպ, – ասում էր երկինքը:

– Մեր գլխավոր երազանքը այդպես էլ չկատարվեց, – ասում էին արքայադստրերը:

– Դա դուք ձեր մեջ խիզախություն չգտաք իրագործել այն, – պնդում էր երկինքը:

Եվ ամեն մեկը մնաց իր կարծիքին: Որովհետև միևնույնն է արդեն շատ ուշ էր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Առակ սիրո մասին: Երկու արքայադուստր
Աֆորիզմներ մտքի մասին