fbpx

Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության տոնն է

290742_3116863060466_125315044_oԱրդեն 22 տարի Հայաստանը անկախ է:

Անկախություն, սա այն էր ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը: Բայց արդյո՞ք գնահատում ենք այն, արդյո՞ք գիտակցում ենք նրա արժեքը, արդյո՞ք մեր գործողություններով չենք վտանգում այն…

Կուզեմ, որ ամեն հայ գոնե մերթ ընդ մերթ իրեն հղի այս հարցերը, մտորի դրանց շուրջ և վերջապես զգա ու գնահատի անկախության արժեքը:

Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տարելիցի կապակցությամբ, ցանկանում եմ հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Եվ երազում եմ հային տեսնել ծաղկող, սերունդ տվող: Ու թո՛ղ Հայաստան աշխարհում այնքան բալիկ լինի, որ նրանց խինդ ու ծիծաղը թնդա Հայոց քաղաքներում, դաշտերում, լեռներում ու թո՛ղ հասնի այն խաղաղ ու կապույտ երկնքին, հասնի տիեզերքին: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում:

Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag