fbpx

Ինչպես է Ռոնալդուն ծախսում իր միլիոնները

Անցած տարվա ընթացքում Մադրիդի Ռեալի հարձակվող, 30 ամյա Քրիշտիանո Ռոնալդուն աշխատել է գրեթե $80 միլիոն՝ հերթական անգամ գլխավորելով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների վարկանիշային ցուցակը: Business Insider-ը պարզել է ինչպես է սպորտսմենը տնօրինում իր գումարները:

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում հետաքրքիր հատվածներ այդ նյութից:

Նախ նշենք, որ Ռոնալդուի աշխատավարձը բաղկացած է մի քանի մասից՝ դա բազային աշխատավարձն է 19 000 000 դոլարի չափսով, բոնուսային մասը և հովանավորների մասհանումները:

vgBNOsZ

Անցած տարի վաստակած գումարի ավելի քան մեկ երրորդը՝ դա հովանավորների գումարներն են, որոնց շարքում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Nike, Clear For Men, Tag Heuer, Herbalife: Օրինակ, միայն Nike-ի հետ համագործակցությունից, ֆուտբոլիստը ստանում է տարեկան 9 000 000 դոլար:

Աղջիկներ, վեճեր բաժանումներ

Գեղեցիկ աղջիկները բոլոր տղամարդկանց (կամ գրեթե բոլոր) թուլությունն են: Եվ ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը բացառություն չէ: 2010թ. Ռոնալդուն սիրավեպ սկսեց ռուս սուպեր մոդել Իրինա Շեյքի հետ:

cFY4Kj8

Հարաբերությունները տևեցին 5 տարի: Սակայն այս տարվա սկզբին զույգը բաժանվեց: Hola իսպանական ամսագրին տված հարցազրույցում, Իրինան խոստովանեց, որ հիասթափվել է Ռոնալդուից, քանի որ նա այն չէր, ինչ իրեն ցույց էր տալիս և չէր համապատասխանում իր տղամարդու իդեալին:

Ռոնալդուն տխրեց, սակայն ոչ երկար: Բաժանումից շատ քիչ ժամանակ էր անցել՝ նա սկսեց նոր հարաբերություններ: Այս անգամ նրա ընտրյալն էր Մադրիդի Ռեալի ակումբային հեռուստաալիքի հեռուստամեկնաբան Լուչիա Վիլալոն:

AuqtZND 93A4I5s

Երկրորդ թուլությունը՝ ավտոմեքենաներ

Եթե կա մի բան, որի վրա Ռոնալդուն ծախսում է ավելի շատ, քան աղջիկների, ապա դա ավտոմեքենաներն են:

pyrP8Vb

Ֆուտբոլիստը նույնիսկ անվանում է դա իր գլխավոր հոբբին: Նրա ավտոմեքենաների հավաքածույում հաշվարկվում է 20 թանկարժեք մեքենաներ, որոնց թվում են՝ Ferrari F430 (217 000 եվրո), Koenigsegg CCX 11 (391 000), Bentley Continental GT Speed (159 тысяч), Aston Martin DB9 (135 000), Bentley Continental GTC (170 000), Porsche Cayenne (80 000), Maserati GranCabrio (150 000 եվրո):

Չնայած մեքենաների հանդեպ մեծ սիրուն, նա իր մեքենաների հանդեպ շատ անուշադիր է: 2009թ. Մանչեսթերում ֆուտբոլիստը կոտրեց իր Ferrari 599 GTB Fiorano սուպերքառը:

2Fe6zwj

Քանի որ մեքենան վերականգնման ենթակա չէր, Ռոնալդուն այն Ebay-ով վաճառքի հանեց:

ktL8HLb

Աստղի կոտրված սուպերքառը գնահատվեց 50 000 եվրո: Որոշ ժամանակ անց, ֆուտբոլիստը իր հավաքածուն համալրեց նույնատիպ ավտոմեքենայով:

Անշարժ գույք

Չնայած իր խիստ զբաղված գրաֆիկին, որի պատճառով ֆուտբոլիստը շատ քիչ է լինում տանը, այնուամենայնիվ նա ժլատություն չի արել «տնային օջախի» հարցում: 2011թ. Քրիշտիանո Ռոնալդուն 7 000 000 դոլարով գնեց էքսկլյուզիվ վիլլա, որի նախագիծը պատկանում է հայտնի ճարտարապետ Խոակին Տորրեսին:

wxn7cdn

Տունը, որի ընդհանուր մակերեսը անցնում է 1700 քառակուսի մետրը, ձևավորված է ֆուտուրիստիկ ոճով: Ներքին դեկորի առյուծաբաժինը հասնում է ժամանակակից նկարիչների նկարներին և քանդակներին:

R1JlZqO

Սակայն ճոխ այս վիլլան Ռոնալդուի միակ անշարժ գույքը չէ: Այս տարի, ֆուտբոլիստը ևս մեկ ներդրում է կատարել՝ 2 000 000 եվրոյով Լիսաբոնի կենտրոնում գնելով մի մեծ բնակարան:

TGmgYq5

Դիզայներական փորձարկումներ

2013թ. ֆուտբոլիստը տարվեց մի նոր հոբբիով՝ գործարկեց տղամարդկանց ներքնազգեստերի սեփական հավաքածուն, CR7 by Cristiano Ronaldo: Սեփական բրենդի գովազդային արշավում նա հանդես եկավ որպես մոդել:

9Gp51d7

Ներքնազգեստերի արտադրությամբ Ռոնալդուն չսահմանափակվեց և սկսեց փորձարկումները կոշիկի արտադրության մեջ: Միավորվելով Portugal Footwear բրենդի հետ, ֆուտբոլիստը թողարկեց ամենօրյա և սպորտային կոշիկների շարք: Գովազդային արշավում Ռոնալդուն կրկին հանդես եկավ սեփական անձով:

yoLc3h2

Փոքրիկ թուլություններ

Սեփական բրենդերում ներդրումներ կատարելը Ռոնալդուի նորաձևության հետ կապված միակ ծախսերը չեն: Բացի գեղեցիկ հագուստից և կոշիկից, ֆուտբոլիստը սիրում է նաև ժամացույցներ: Նրա ժամացույցների հավաքածույում այնպիսի բրենդեր են, ինչպիսիք են՝ Hublot, Jacob & Co (Ռոնալդուն գովազդային արշավի դեմքն էր), Cartier Santos:

ԶԼՄ-ների և նաև հենց իր՝ Ռոնալդուի խոստովանությամբ, իմիջը և ապրելաոճը, Ռոնալդուին դարձրել են պատմության մեջ ամենաատելի սպորտսմեններից մեկը: Սակայն ինքը՝ Ռոնալդոն այդքան էլ մտահոգված չէ այդ կապակցությամբ:

Հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը ուղղակի ասաց. «Մարդիկ նախանձում են ինձ, քանի որ ես հարուստ եմ և հաջողակ: Ուրիշ բացատրություն ես չունեմ»:

[infobox title=’ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ’]

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ MediaMag.am-ի հեղինակային այս և բոլոր նյութերի օգտագործումը թույլատրվում է բացառապես միայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող նորմերով։

[/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես է Ռոնալդուն ծախսում իր միլիոնները
Պաուլո Կոելյոի 20 մեջբերում, որոնք կհանգստացնեն տանջված հոգիներին