fbpx

Առակ իսկական հաջողության մասին

Մի անգամ, մի բիզնեսմեն ընկնում է մի կղզի և տեսնում արևի տակ հանգիստ պառկած և հյութ վայելող մի բնիկի։

– Ինչո՞ւ ես դու ուղղակի պառկած և ոչինչ չես անում, – դիմում է բնիկին բիզնեսմենը։

– Իսկ ի՞նչ պետք է անեի։

– Նայի՛ր, շուրջ բոլորդ էկզոտիկ մրգեր են։ Դու կարող էիր դրանք հավաքել և վաճառել մեծ գումարով։ Այստեղ գեղեցիկ ծով է և հրաշալի ավազ։ Դու կարող էիր այստեղ ճոխ հյուրանոցներ կառուցել և չափազանց մեծ գումարներ աշխատել։ Դու միլիարդավոր դոլարներ կաշխատեիր։

– Իսկ հետո՞, – հանգիստ հարցնում է բնիկը։

– Իսկ հետո դու կարող էիր հանգիստ պառկել լողափին, տաքանալ արևի տակ և հյութ ըմպեիր, – պատասխանում է բիզնեսմենը։

– Իսկ ես հիմա ի՞նչ եմ անում…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag