fbpx

ԱՌԱԿ․ Ավանակն ու ջրհորը: Սովորիր օգտվել խնդիրներից

Մի անգամ ավանակն ընկավ ջրհորը և սկսեց բարձրաձայն աղաղակել, որպեսզի իրեն դուրս հանեն ջրհորից: Տերը, լսելով նրա ձայնը, վազեց ջրհորի մոտ և անհույս թափահարեց թևերը. ավանակին ջրհորից հանել հնարավոր չէր: Ու նա մտածեց, որ իր ավանակն արդեն ծեր է, իսկ ջրհորն էլ համարյա ցամաքել, ուստի կարող է գնել ավելի երիտասարդ ավանակ, իսկ ցամաքած ջրհորի փոխարեն կփորի նորը: Ու նա որոշեց ջրհորը լցնել հողով, միանգամից և ջրհորը կփակվեր, և ավանակը կթաղվեր այդ հորում:

Տես նաև՝ Առակ․ Անցյալը, ներկան և ապագան: 3 իմաստունների վեճը

Առանց երկար մտածելու` նա կանչեց հարևաններին, և նրանք սկսեցին հող լցնել ջրհորը: Ավանակը միանգամից հասկացավ բանն ինչումն է ու սկսեց ավելի բարձր գոռալ, բայց մարդիկ նրա վրա ուշադրություն չէին դարձնում : Սակայն որոշ ժամանակ անց նա լռեց: Երբ տերը կռացավ դեպի ջրհորը , տեսավ , որ յուրաքանչյուր բահ հողը, որն ընկնում էր ավանակի մեջքին, նա թափ էր տալիս մեջքից, անուհետև ոտքերով տրորում ու պնդացնում: Որոշ ժամանակ անց ի զարմանս բոլորի այդպես ավանակը կարողացավ դուրս գալ ջրհորից:

Այդպես է նաև կյանքում: Յուրաքանչյուր ծանրություն ու դժվարություն հնարավոր է թոթափել սեփական մեջքից ու հենց այդ ծանրությունն հաղթահարելով` էլ ավելի բարձրանալ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.83 из 5 )
MediaMag
ԱՌԱԿ․ Ավանակն ու ջրհորը: Սովորիր օգտվել խնդիրներից
Կենդանակերպի նշաններից 5 ամենահամեստ կանայք