ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ

Առակ․ Անցյալը, ներկան և ապագան: 3 իմաստունների վեճը


Խորիմաստ առակ անցյալի, ներկայի և ապագայի մասին: Ո՞րն է ավելի կարևոր․․․

Երեք իմաստուն վիճում էին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝  անցյալը, ներկան, թե՞ ապագան:

Նրանցից մեկն ասում է.

– Անցյալն է, որ մարդուն դարձնում է այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմտությունները մարդը ձեռք է բերում անցյալից:

– Համաձայն չեմ,- բացականչում է մյուսը, – ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով էլ օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված են այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:

– Դուք հաշվի չառաք այն փաստը,- միջամտում է երրորդը,- որ անցյալը և  ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չի եկել: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը  ձեր անցյալի:

 Եվ ուրեմն մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:

Նախորդ նյութը

5-րդ դասարանի ԹԵՍՏ․ կարո՞ղ եք ասել՝ ինչպես են գրվում այս անգլերեն բառերը

Հաջորդ նյութը

Անձնային ԹԵՍՏ․ Ձեզ համար ո՞ր վարդն է ամենագեղեցիկը