Յուրաքանչյուրս ունենք հրաշք ասվածի մասին մեր սեփական պատկերացումը: Բայց շատերս չենք էլ գիտակցում, որ մենք ինքներս հրաշք ենք և մեր մեջ կրում ենք բազում հրաշքներ…
Մի անգամ դպրոցում անցնում էին «Աշխարհի 7 հրաշալիքները» դասը:
Առաջադրանքը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր աշակերտ պետք է նշեր աշխարհի 7 հրաշալիքը՝ ըստ իր կարծիքի:
Երբ ուսուցիչը հավաքում էր տետրերը, նա նկատեց, որ մի աղջիկ դեռ չէր ավարտել: Ուսուցիչը հարցնում է, թե արդյո՞ք աղջիկը օգնության կարիք ունի:
Աշակերտուհին պատասխանում է.
– Այո, ես երկար էի կասկածում, թե որոնք ընտրել: Աշխարհում այնքան շատ հրաշալիքներ կան:
Այդ ժամանակ ուսուցիչը առաջարկում է կարդալ այն, ինչը աղջիկը ինքն է ընտրել: Աղջիկը մի քանի վայրկյան տատանվելուց հետո որոշում է կարդալ.
– Իմ համար աշխարհի 7 հրաշալիքներն են.
- Տեսնել
- Լսել
- Զգալ
- Խոսել
- Մտածել
- Ուրախանալ
- Սիրել
Իսկ ո՞րն է ձեզ համար աշխարհի 7 հրաշալիքը: