fbpx

Կամքի ուժը մարզելու և հզորացնելու 5 տարբերակ

Մենք հաճախ ենք լսում այսպիսի խոսքեր. «Ես դա չեմ կարող անել, չէ՞ որ ես նույնիսկ մի փոքր կամքի ուժ չունեմ»։ Ստենֆորդի համալսարանի դասախոս Քելի Մաքհոնիգալը վստահ է, որ կամքի ուժը կարելի է շատ հեշտ մարզել՝ այն ենթարկվում է մարզման։ Ուզո՞ւմ եք իմանալ ինչպես։ Ներկայացնում ենք մտքեր Քելիի «Կամքի ուժ» բեստսելերից։

Կեղևի խաղեր

Մեր գլխուղեղում գոյություն ունի համեմատաբար նոր գոյացություն, որը կոչվում է պրեֆրոնտալ կեղև։ Պրեֆրոնտալ կեղևը պատասխանատու է մեր կամք պահանջող որոշումների համար։ Կոպիտ ասած՝ եթե կեղևը «իրեն լավ է զգում», ապա մենք կարող ենք կամային որոշումներ ընդունել։ Եթե կեղևը «իրեն վատ է զգում», ապա մարդ սկսում է իրեն չտիրապետել՝ նա ուտել, քնել, փող ծախսել է ուզում և ընդհանրապես ստանալ տարբեր հաճույքներ։

Այնպես որ, չպետք է մոռանալ, որ մարդը, առաջին հերթին, դա կենսաբանական համակարգ է, որը ղեկավարվում է ֆիզիոլոգիական պրոցեսներով։ Այնպես որ, կամքի ուժը՝ դա, առաջին հերթին, ունակություն է, որը կարելի է և պետք է զարգացնել։

Եվ ահա թե ինչպես կարելի է դա անել։

1. Խորը շնչեք մինչև ինքնակառավարում

Շնչառությունը՝ բջիջներին ակտիվորեն մատակարարում է թթվածնով, այդ պատճառով շատ կարևոր է ճիշտ շնչելը։ Պրեֆրոնտալ կեղևի բջիջները, որոնք լցված են օդով, օգնում են նրան ճիշտ և հստակ աշխատել։ Եթե Դուք սովորեք ճիշտ շնչել, ապա որպես հետևանք՝ Դուք ավելի շատ ուժ կունենաք կամային որոշումներ կայացնելու համար։

Եվ այսպես, ահա մի վարժություն։ Վերցրեք վայրկյանաչափ, և փորձեք շնչել շատ դանդաղ։ Իդեալական տարբերակ է, եթե Ձեր մեկ շունչն ու արտաշունչը տևի 10-15 վայրկյան։ Այսինքն րոպեում պետք է օդը ներս քաշել 4-6 անգամ։ Եթե այս վարժությունը անել կամային «պոռթկումից» առաջ, ապա այն կօգնի տիրապետել ինքներդ Ձեզ։

2. 5 րոպե մեդիտացիա

Շատ հաճախ, մեր ուղեղում ի հայտ են գալիս զուգահեռ հրամաններ, որոնցից այն իրեն կոտրված և դատարկված է զգում։ Մենք չգիտենք ինչ անել, այդ պատճառով ընտրում ենք ամենահեշտ ճանապարհը՝ օրինակ ուտելը։ Որպեսզի վերդառանալ նորմալ վիճակի՝ հարկավոր է կենտրոնանալ և իմի բերել մտքերը։

Եվ այսպես, եթե Ձեզ հաղթահարում են արգելված հաճույքի վրա հարձակվելու մտքերը, փորձեք առանձնանալ և կատարել փոքրիկ մեդիտացիա։ Եթե երբեք մեդիտացիա չեք արել, ապա պետք է ընդամենը կենտրոնանալ շնչառության վրա և մտքում զուգահեռ արտասանել. «Շնչել, արտաշնչել…»։

3. Զբոսնեք

Զբոսանքը նույնպես օգնում է հագեցնել պրեֆրոնտալ կեղևի բջիջները թթվածնով։ Նույնիսկ ամենասովորական 15 րոպեյանոց զբոսանքը այնպես կհագեցնի բջիջները, որ «կեղևը կամային որոշումներ կայացնելու համար իրեն լրիվ մարտական կզգա»։

4. Քնեք կամ ուղղակի թուլացեք

Լիարժեք քունը՝ դա կեղևը լավ վիճակում պահելու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։

5. Կերեք ժամանակին

Մարդկային ուղեղը այնպես խորամանկորեն է կառուցված, որ այն միշտ ուզում է իմանալ՝ ինչ և երբ նա կստանա։ Դա վերաբերում է նաև սննդին։ եթե ամեն անգամ ժամանակին չեք ուտում՝ օրգանիզմը ուժեղ սթրես է ապրում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Կամքի ուժը մարզելու և հզորացնելու 5 տարբերակ
ԹԵՍՏ․ Դուք ինտելեկտուալ եք, եթե կարողանաք պատասխանել բոլոր հարցերին