
Ինչպես հայտնի է այս տարի Հայերի ցեղասպանության հիշատակի օրվանից բացի ապրիլի 24-ին է նշվելու նաև մեծ քրիստոնեական տոն, Հիսուս Քրիստոսի հարության օրը՝ Զատիկը: Առաջին հայացքից մի փոքր տհաճ: Մի կողմից սուգ, մյուս կողմից տոն: Բայց…
Ես անձամբ գտնում եմ, որ վաղուց արդեն պետք է հայ ժողովուրդը թողնի ողբը, հերիք է ինչքան ողբացինք: Այժմ ժամանակն է եկել լինել պահանջատեր, բայց առանց ողբի, այլ հստակ գործնական: Ժամանակն է թուրքերին ստիպել վճարել մեր բարոյական, հոգեկան, ֆիզիկական, նյութական վնասների համար: Ստիպել նրանց ծնկաչոք ներողություն խնդրելու: Բայց իմ կարծիքով դրան հասնելու համար ողբ ու լացը չեն կարող օգնել, նրանք միայն և միայն կարող են խանգարել:
Իսկ Զատիկի ապրիլի 24-ին նշելը գոնե ինձ համար ունի մեծ խորհուրդ, այն է՝ հերիք ողբանք հայ ժողովուրդ, ժամանակն է հասկանալ և գիտակցել, որ նաև գոյություն ունի հարություն: Եվ եկեք ազգով թողնենք ողբ, լաց ու կոծ և հարություն առնենք…
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: