Լիարժեք ընտանիքի և առողջ հարաբերությունների հիմքը կինն է։ Նա կյանքի շարժիչ ուժն է և տղամարդու ոգեշնչումը բոլոր ժամանակներում։
Ներկայացնում ենք մեծ մտածողների մտքերը կանանց մասին։
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։
Սովաժոն
Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությանը։
Բալզակ
Կանանց ամենաանկեղծ խոստովանություններում միշտ լուռ մնալու տեղ է մնում։
Բուրժե
Կնոջ սրտի մեջ է նրա հոգին ու բանականությունը։
Գուրմոն
Երբ մենք դատում ենք կնոջ մասին, մենք երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել։
Ժերալդի
Տղամարդը ներում ու մոռանում է, կինը ներում է` միայն այդքանը։
Ժերֆո
Կանայք չափազանց կարեկից են, գթասիրտ ու վշտակից, նրանք գեղեցիկը գերադասում են օգտակարից։
Կանտ
Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա։
Հերդեր
Կնոջ ապագան նրա մոր ձեռքում չէ։
Բեռնարդ Շոու
Սիրեք և հարգեք կնոջը. փնտրեք նրա մեջ ոչ միայն մխիթարություն, այլ զորություն, ոգեշնչում, ձեր բարոյական ու հոգեկան ընդունակությունների սատարում։
Մաձինի
Համբերելը կանանց պարգևն է։
Ռիլկե
Կինը հազվադեպ է ներում մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը։
Տուլյե
Իր սիրո հետ պայքարող կնոջ հաստատակամությունն ամենահոյակապն է այն ամենից, ինչ գոյություն ունի աշխարհում։
Ստենդալ
Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.