fbpx

Լավ նայեք ուժեղներին: Ուժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են, քան թույլերը

Ուժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են լինում, քան թույլերը: Փոթորկի ժամանակ ճկուն եղեգը ճկվում է և խշխշում, իսկ սոճին կոտրվում է և հավերժ մահանում՝ ասում են չինացիները, իսկ նրանք գիտեն թե ինչ են ասում:

Ուժեղ մարդիկ պատասխանատու են ոչ միայն իրենց համար: Եվ նույնիսկ ոչ իրենց հարազատների համար: Նրանք պատասխանատու են իրենց ուղեծրում հայտնված ամբողջ աշխարհի համար: Որովհետև ուժը ձգում է դեպի իրեն՝ այդպես ասում են ֆիզիկոսները, իսկ նրանք նույնպես գիտեն, թե ինչ են ասում:

Ուժեղ մարդիկ բոլորովին էլ առողջ և ամուր չեն մյուսներից: Ուղղակի նրանք հստակ գիտեն, որ իրավունք չունեն ուշաթափվել և մահանալ, քանի դեռ ինչ-որ մեկը կախված է նրանցից: Նրանք ունակ են սրտի նոպայի ժամանակ ցատկել ջուրը, լողալ մինչև խեղդվող երեխան, հանել նրան ափ, համոզվել, որ նրան այլևս ոչ մի վտանգ չի սպառնում՝ և միայն այդ ժամանակ անջատվել: Այդպես ասում են բժիշկկները, իսկ նրանք իրենց կյանքում շատ ավելի հրաշքներ են տեսել, քան ֆիզիկոսներն ու չինացինեը միասին վերցրած:

Նաև ուժեղ մարդիկ շատ միայնակ են: Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ ոչ ոքի չեն թողնում գտնվել իրենց կողքին: Ուղղակի․․․ նրանք ուժեղ են չէ՞: Եվ ահա, ոչ ոք չի էլ մտածում, որ նրանք նույնպես տառապում են, նրանց համար նույնպես ցավոտ է լինում, նրանք վախենում են, միայնակ են կամ ուղղակի ձանձրանում են:

Աշխարհում քայլում են ուժեղ, լռակյաց մարդիկ: Նրանց հետ ոչ միշտ է հեշտ, ոչ միշտ է հաճելի, ոչ միշտ է հարմարավետ, բայց փոխարենը՝ ապահով է: Սա հենց այն հեծելազորն է, որը միշտ օգնության է հասնում վերջին պահին:

Լավ նայեք ուժեղ մարդկանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Լավ նայեք ուժեղներին: Ուժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են, քան թույլերը
ԹԵՍՏ․ Ուղղակի ընտրեք Ձեր դրախտը, որում կցանկանայիք հայտնվել տվյալ պահին