fbpx

Գրում են ընթերցողները. Նարինե Գալոյան – Սպասում

սպասումԻմ մութ սենյակի միայնության մեջ
Մի անորոշ ցավ կախվել է նորից ու տանջում է ինձ
Եվ դժոխք դարձած այս գորշ առօրյան
Երախը բացած գազանի նման կլանում է ինձ
Ես էլ չեմ ապրում ոչ մի ակնթարաթ ,էլ ոչ մի վայրկյան
Ես սպասում եմ միշտ,
Ես սպասում եմ միշտ չգիտեմ թե ում, և կամ էլ ինչի,
Ես սպասում եմ քեզ, ով էլ որ լինես
Արի ու բեր ինձ քո հոգում պահված լույսը կուրացնող
Եվ քո լույսը այդ թող ներս թափանցի
իմ մութ սենյակի պատուհանից բաց
Ու պարուրի ինձ ,
Եվ ես լույս դարձած թող թռչեմ երկինք,
Արի քեզ հետ սեր բեր անսահման
Բեր քեզ հետ հավատ,
Ինձ հույս նվիրիր,
Դու ինձ նվիրիր արցունքները քո,
Տու ինձ աչքերիդ թախիծը անհուն,
Արի ու թեկուզ տխրություն ինձ բեր,
Ես լաց կլինեմ, ես միշտ կտխրեմ
Միայն իմանամ, որ թախիծը իմ
Ժպիտ է ծնում քո շրթունքների
Որ սիրտս տանջված իզուր չի բախում:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Նարինե Գալոյան – Սպասում
Յուրի Նիկուլինի լավագույն ցիտատները