Ձանձրույթը, բացասական գունավորված զգացմունքի կամ տրամադրության տարատեսակ է, հոգեկան պասիվ վիճակ, որը բնորոշվում է ակտիվության նվազեցմամբ, որևէ գործունեության, շրջակա աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ։
Ձանձրույթի վիճակը կարող է առաջանալ ինչպես արտաքին պատճառներից (միատեսակ աշխատանք, շփման պակաս), այնպես էլ արտաքին դատարկությամբ և ուրախություն առաջացնող զգայական վերապրումների նկատմամբ անկարողությամբ, նպատակի և կյանքի իմաստի բացակայության զգացողությամբ։
Ներկայացնում ենք Ձեզ մի քանի խորիմաստ աֆորիզմներ ձանձրույթի, կարոտի, թախիծի մասին՝ հայտնի մտածողներից։
Նույնիսկ ինքը փառասիրությունը նվազ սիրալիր է մարդկային կյանքի նկատմամբ, քան ձանձրույթը. փառասիրությունը հաճույքով պարծենում է իր զիջողությամբ, իսկ ձանձրույթը արնախում է, ինչպես մարդակերը:
Բենքրոֆթ
Մելամաղձոտը նայում է գեղեցիկ դեմքին, բայց տեսնում է միայն մերկ ատամնաշարով գանգ:
Բոուվի
Ձանձրույթը երջանիկների տկարությունն է. դժբախտները երբեք չեն ձանձրանում, նրանք չափազանց շատ գործ ունեն:
Դյուֆրեն
Կարոտը թախիծ է առանց սիրո:
Թոմագեո
Նույնիսկ կարոտից ծնունդ առած ցավը… նվազ անտանելի է, քան ինքը կարոտը:
Լեոպարդի
Չկա ավելի միայնակ մարդ, քան նա, ով սիրած կնոջից ավելի է ապրել:
Հեմինգուեյ
Հումորի գաղտնի աղբյուրը ոչ թե ուրախության, այլ տխրության մեջ է. երկնքում հումոր չկա:
Մարկ Տվեն
Միայնությունը նման է թունավոր բույսի հոտի. այն հաճելի է, սակայն, թմրեցնում է և ժամանակի ընթացքում կործանարար է դառնում ամենաամուր մարդկանց համար:
Շպիլհագեն
Միայնության մեջ կարելի է ձեռք բերել ամեն ինչ, բացի բնավորությունից:
Ստենդալ
Մենակությունը չի կարելի լցնել հիշողություններով, նրանք միայն խորացնում են այն:
Ֆլոբեր
Մենակությունը ծերության ամենաստույգ հատկանիշն է:
Օլքոթ
Ձանձրույթը մեր ամենամեծ թշնամին է:
Վոլտեր
Թախծել կարող են բոլորը…
Ֆագյուս
Ձանձրույթը, որով համակված են որոշ գրքեր, ծառայում է նրանց օգտին. իր նիզակը բարձրացրած քննադատությունը քուն է մտնում՝ չհասցնելով այն նետել:
Էբներ Էշենբախ
Վհատությունը բարոյական մահ է:
Լառոշֆուկո Դուդովիլ
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.