fbpx

Տարբեր երկրներում կանացի գեղեցկության 18 գլխավոր չափանիշներ

Աշխարհի բոլոր աղջիկները (գրեթե բոլոր) անկասկած գեղեցիկ են: Եվ ամեն երկիր ունի կանացի գեղեցկության սեփական չափանիշները:

Այդ պատճառով Mediamag.am-ը որոշեց կիսվել ձեզ հետ, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ չափանիշներով է ընտրվում  գրավչության էտալոնը:

1. Ֆրանսիա – բնականություն

Մարինա Վակտ

19086865-03-0-1479213373-1479213385-650-85ca64d552-1-1479305957

Ֆրանսիայում գերադասում են բնական գեղեցկությունը: Թեթև դիմահարդարում և մի փոքր խառնված սանրվածք, անկրկնելի ոճ և անկաշկանդ նրբագեղություն՝ ահա իրական ֆրանսիական մոտեցումը կանացի գեղեցկությանը:

2. Ավստրալիա – Ատլետիկ կազմվածք

Միշել Ջենեկե

19086815-04-0-1479214104-1479214111-650-b42bce725e-1-1479305957

Ավստրալիայում գեղեցկության ընդհանուր չափանիշի մեջ է մտնում ատլետիկ կազմվածքը, լողազգեստով գեղեցիկ տեսք ունենալու համար: Եվ ի տարբերություն Ասիաի՝ պարտադիր է արևայրուքը: Իսկ պայմանավորված է դա նրանով, որ երկրում շատ են լողափերն ու կղզիները:

3. Լեհաստան – գեղեցիկ կազմվածք և քնքուշ դեմք

Իզաբելլա Միկո

19086765-05-0-1479214565-1479214569-650-129da1080a-1-1479305957

Լեհաստանում պարտադիր չէ լինել բարձրահասակ՝ կարևորը ունենալ մարմնի ճիշտ համամասնություն՝ ոչ մեծ կոնքեր և կրծքեր, նաև սիմետրիկ դիմագծեր, երկար մազեր՝ ուղիղ կամ ալիքավոր:

4. Շվեդիա – հյուսիսային կերպար

Ագնես Հենդերգարդ

19086715-06-0-1479215070-1479215073-650-e8a4d5b0ec-1-1479305957

Շվեդիան հայտնի է իր կապուտաչյա, ընգծված այտոսկրերով պլատինային շիկահերներով: Դա հենց հյուսիսային գեղեցկուհիների գեղեցկության էտալոնն է: Բայց բացի արտաքինից շատ կարևոր է ոճը, որում ներդաշնակվում են էքսկլյուզիվ թանկարժեք ոչ վառ հագուստը և նույնքան ոչ վառ դիմահարդարումը: Նրբագեղություն և պարզություն՝ Շվեդիայում գեղեցկության գլխավոր պոստուլատներն են:

5. Հարավային Կորեա – բաց հայացք և բաց մաշկ

Լի Սոն Գյոն

19086665-07-0-1479215480-1479215486-650-a24a145a85-1-1479305957

Մեծ կլոր աչքեր և սփրթնած մաշկ՝ Հարավային Կորեայում գեղեցկության գլխավոր էտալոնն է: Հանուն դրա շատ կանայք պատրաստ են պառկել դանակի տակ՝ նույնիսկ մանկական տարիքում: Բացի դրանից, ասիական շուկայում բազմաթիվ արտադրանքներ կան, որոնք կարող են վիզուալ փոխել դեմքի օվալը, շուրթերի գիրությունը և աչքերի ձևը:

6. Իրան – ճիշտ ֆորմայով քիթ

Լեյլա Օտադի

19086615-08-0-1479216025-1479216031-650-af752c7271-1-1479305957

Չնայած դրես կոդում խիստ օրենքների, իրանցի կանայք այնուամենայնիվ ունեն գեղեցկության էտալոններ: Նրանց համար շատ կարևոր են ճիշտ դիմագծերը: Այդ պատճառով նրանք մանրակրկիտ հետևում են ունքերի գծին և աչքերի գեղեցկությանը: Ճիշտ ֆորմայի քիթը՝ Իրանում համարվում է հարստության ստատուսներից մեկը:

7. ԱՄՆ – ամեն ինչ ամենա-ամենա

Ջեսիկա Ալբա

19086565-09-0-1479216453-1479216460-650-72a81e14d4-1-1479305957

Ամերիկայում այդքան էլ հեշտ չէ ընտրել կնոջը, ով կհամապատասխաներ այնտեղ բնակվող բոլոր տղամարդկանց ճաշակին, քանի որ այդ երկիրը բազմամշակույթային է: Այդ պադճառով դա կարող է լինել և նիհար և գեր աղջիկ՝ մեծ կամ փոքր կրծքերով, երկար կամ կարճ մազերով, սևամորթ կամ սպիտակամորթ: Վառ դիմահարդարումը նույնպես ողջունվում է, եթե համապատասխանում է միջավայրին:

8. Բրազիլիա – մոդելային արտաքին

Աննա Բեատրիս Բարրոս

19086515-10-0-1479286026-1479286030-650-179503cbf2-1-1479305957

Բրազիլիայում գրավչության էտալոններ են համարվում աղջիկները, ովքեր ունեն ատլետիկ արևահարված մարմիններ, բաց մազերով և գեղեցիկ աչքերով: Գեղեցիկ լինելու համար, նրանք գրեթե ամեն օր մանիկյուր, մասաժ և էպիլացիա են անում: Բրազիլիացի աղջիկների մեծ մասը փայլուն ամսագրերի շապիկների վրա տեղ գտած աղջիկների տեսք ունեն:

9. Պակիստան – իրական սպիտակաձյունիկ

Մեհրին Սայեդ

19086415-11-0-1479217250-1479217259-650-4117ae6ffd-1-1479305957

Պակիստանում բավական շատ են գեղեցիկ կանայք: Եվ նրանց գեղեցկության չափանիշներն են՝ սպիտակ մաշկ, երկար և սև վարսեր և բաց աչքեր:

10. Թայլանդ – մանրիկություն

Դավիկա Խորնե

19086365-12-0-1479217645-1479217652-650-d4caa81ea1-1-1479305957

Թայլանդում նույնպես նորաձև է մաշկի բաց երանգները: Այստեղ դա խոսում է հասարակությունում զբաղեցրած բարձր ստատուսի մասին: Այդ պատճառով շատ աղջիկներ ձեռք են բերում հատուկ սպիտակեցնող կրեմներ և նաև դիմում եմ պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Բացի դրանից թայան աղջիկը պետք է լինի մանրիկ՝ և դա վերաբերում է ոչ միայն իրանին, այլ նաև կրծքերին:

11. Դանիա – Բարբի աղջիկներ

Սեսսի Մարի

19086315-13-0-1479297768-1479297774-650-479008f18d-1-1479305957

Դանիայում, ինչպես և Շվեդիայում գեղեցկության իդեալը՝ սպիտակամաշկ աղջիկներն են: Նրանց դուր է գալիս նաև այսպես կոչված սմոքի այսերը, սակայն հիմնականում նախապատվությունը տալիս են պարզությանը:

12. Մալազիա – մաշկի մարգարտյա երանգ

Մայա Կարին

19086115-15-0-1479218722-1479218727-650-71a65dc090-1-1479305957

Մալազիայում գնահատվում է բաց մաշկը: Եվ որքան բաց՝ այնքան լավ: Իսկ ավելի լավ է, եթե մաշկի գույնը մարգարտյա սպիտակ երանգի է: Բացի դրանից, աղջիկը պետք է լինի գեղեցիկ կազմվածքով, նիհար և ոչ մեծ կրծքերով:

13. Սերբիա – խիստ ստանդարտներ

Աննա Միխայլովիչ

19086215-14-0-1479218381-1479218386-650-f35a2574af-1-1479305957

Սերբիայում գոյություն ունի սեքսուալ գրավչության շատ հստակ չափորոշիչներ՝ հարթ մաշկ, փքված շուրթեր, ոչ մեծ ու կոկիկ քիթ, մեծ և բաց աչքեր, շատ նիհար և բարձր այտոսկրեր: Այ քեզ բան, սերբերը իրոք գիտեն, թե ինչ են ուզում:

14. Ռուսաստան – ճերմակադեմք, սևունք

Սվետլանա Խոդչենկովա

19086065-17-0-1479300915-1479300918-650-b1120b6657-1-1479305957

Ռուսաստանում կանացի արտաքին գեղեցկության չափանիշն է՝ բաց, դեղնավուն կամ շագանակագույն մազերը, բաց աչքերը (մոխրագույն, բաց կանաչ, կապույտ), բաց մաշկ, ճիշտ կամ ճշտին մոտ դիմագծեր: Դեմքը պետք է լինի օվալաձև կամ չափի մեջ կլոր:

15. Իսպանիա – զգացմունքայնություն

Պենելոպե Կրուզ

19086015-17b-0-1479301196-1479301203-650-b0910f380d-1-1479305957

Իսպանական գեղեցկությունը՝ դա անկեղծությունն է ամեն ինչում, ինչպես հագուստում, այնպես էլ զգացմունքների արտահայտման մեջ: Փարթամ ֆորմաներ, սև, ինչպես ձութը մազեր, մուգ աչքեր, մուգ մաշկ՝ գրավչության ատրիբուտներն են Իսպանիայում: Եվ իհարկե պարեր: Այստեղ նույնիսկ ամենագիրուկ իսպանուհին կարողանում է շատ նրբագեղորեն պարել:

16. Մեծ Բրիտանիա – զսպվածություն

Կիրա Նայթլի

19086915-18-0-1479301468-1479301473-650-1ca79714c1-1-1479305957

Անգլիական գեղեցկությունը զուսպ է և արիստոկրատ: Մինիմում դիմահարդարում, հարմարավետ հագուստ, բարակ տակերով կոշիկներ, նիհար, սփրթնած, պեպենոտ դեմք: Բրիտանուհիները չեն վախենում ծերանալուց, աչքերի կողքերի կնճիռները համարվում են գեղեցկության և հասունության նշան:

17. Գերմանիա – կոնսերվատիվ իդեալ

Կլաուդիա Շիֆեր

19086465-19-0-1479301745-1479301750-650-d34f085b5d-1-1479305957

Գերմանացի կանայք սպորտային են և աշխատասեր բոլոր առումներով: Նրանց իդեալը շատ պարզ է՝ կապույտ աչքեր, բաց մազեր, բարակ դիմագծեր, նիհարավուն և ձիգ կազմվածք: իսկ նրանց ֆենոմենալ կարգապահությունը օգնում է նրանց հասնել յուրաքանչյուր չափորոշիչի: Վառ դիմահարդարումը պոպուլյար չէ:

18. Հնդկաստան – հոգու և մարմնի ներդաշնակություն

Այշավարիա Ռայ

19086965-20-0-1479301991-1479301994-650-13b6a01de3-1-1479305957

Հնդկաստանում բարձր է գնահատվում հոգու և մարմնի ներդաշնակությունը: Գերադասելի է յոգայի, բնական միջոցների և ճիշտ սննդակարգի օգնությամբ: Այստեղ առաջնահերթություն է առողջ տեսքը, կլորավուն ֆորմաները, մեծ կրծքերը, որը երաշխիք է կնոջ մայրության կայացման հարցում: Գեղեցիկ քայլվածքը նույնպես բարձրացնում է աղջկա ստատուսը:

Աղբյուրը՝ adme.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տարբեր երկրներում կանացի գեղեցկության 18 գլխավոր չափանիշներ
Թեստ. Պաշտպանված ե՞ք գողությունից